Գյումրեցի Անի Թումասյանը քաղաքի հյուրերին է ներկայացնում լամպերի և սնդուկների եզակի հավաքածուները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Գյումրեցի Անի Թումասյանը քաղաքի հյուրերին է ներկայացնում լամպերի և սնդուկների եզակի հավաքածուները

14:10 25.05.2020

Համավարակի ու դրա հետևանքով կիրառվող սահմանափակումների պատճառով դեռ փակ են թանգարաններն ու պատկերասրահները։ Ցուցադրություններին առցանց հետևելու հնարավորություն թեև կա, բայց այն չի կարող փոխարինել կենդանի շփման զգացողությանը:

Սահմանափակումները, սակայն, չեն խանգարում մարդկանց այցելել ու ծանոթանալ անհատների հավաքածուներին:

Այդպիսի եզակի նմուշներ է հավաքագրել Անի Թումասյանը։ Լամպերի, սնդուկների ու հին լուսանկարների բացառիկ հավաքածու ունի: Դրանք արժեքավոր են ոչ միայն իրենց յուրահատուկ տեսքով, այլև նրանով, որ մի քանիսը պատկանել են գյումրեցի հայտնի մարդկանց:

90-ականներին այսպիսի լամպեր բոլորի ընտանիքներում կային: Հիմա էլ այդ լամպերը շատերը դեռ պահում են, բայց որպես ավելորդ իր, որոնք հայտնվում են նկուղներում: Անի Թումասյանի համար մոռացված, բայց լուսատու իրը հետաքրքիր հավաքածու ստեղծելու գաղափար է դարձել:
Մետաղե ու ալյումինե ձուլվածքներով լամպերի հավաքածուում կան նաև եզակիները: Այս մեկը եվրոպական է, 1800թ. արտադրության։ Մետաղյա պատյանի վրա փորագրված է վարպետի  անունը: Լամպի յուրատիպությունը այն գործի գցելու ձևն է։
Նրբաոճ դիզայնով են առանձնանում են այս հախճապակե երեք լամպերը, որոնք պատկանել են գյումրեցի հայտնի վաճառական ընտանիքների:
Զարդանախշերով լամպերը եղել են ոչ միայն տները լուսավորելու միջոց, նաև ընտանիքի նյութական վիճակը բնորոշ բաղադրիչ։
Հախճապակե լամպերը որպես շքեղ իր էին դիտվում ու միշտ տեղադրված էին լինում հյուրասենյակի կենտրոնում՝ ճաշասեղանին:
«Մի հարյուր տարվա լուսամփոփներ կլինեն, դրանցից մեկը պատկանել է Յուզբաշովենց ընտանիքին, մյուսը՝ Սանոյանենց ընտանիքին: Նայելով լամպերի նրբաոճ տեսքին՝ կարելի է հասկանալ, որ դրանք ձեռք բերելու հնարավորություն են ունեցել միայն ժամանակի հարուստ և վաճառական ընտանիքները, երբ մեկնել են եվրոպական երկրներ առևտրի»,- ասում է Անի Թումասյանը:

Լամպերի հավաքածուից Անին առանձնացրեց ու ներկայացրեց նաև չափսերով ամենափոքրը: Այն պատրաստված է ջին լամպի օրինակով, ապակին ունի ծաղկանման բացվածք, նավթի փոխարեն վառվել է յուղով:

Անհատական ցուցասրահների անկյունները զարդարանում են նաև սնդուկներն ու պայուսակների եզակի նմուշները: Այս մեկը՝ երկաթե սնդուկը, եղել է գանձարան, կշռում է կես տոննա, ունի փականների ու ահազանգման հատուկ մեխանիզմ:

Գյումրեցի հարուստ վաճառականների ընտանիքները գնացքով կամ նավով ճամփորդելիս իրենց հետ վերցրել են հատուկ ճամպրուկներ ու պայուսակներ:

Իսկ ամենահին ու ամենամեծ փայտյա սնդուկում Անին պահում է ալեքպոլցի հարսների ձեռքի ասեղնագործ աշխատանքները: Նման սնդուկները 19-րդ դարում աղջիկներն իրենց հետ օժիտ են  տարել:

Այս ամենը Անին ցույց է տալիս քաղաք եկած հյուրերին ու զբոսաշրջիկներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

11:16 12.07.2025

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...

«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ

11:00 12.07.2025

«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ

«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...

ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվը

10:40 12.07.2025

ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվը

Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...

Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունը

10:22 12.07.2025

Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...

Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն Վենգեր

10:03 12.07.2025

Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն Վենգեր

Արսեն Վենգերը պատասխանել է Յուրգեն Կլոպի այն պնդումներին, թե աշխարհի ակումբային առաջնությունը «երբևէ հորինված ամենավատ գաղափարն է»: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Վենգերը, ով այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման ղեկավարն է, ասել է, որ աշխարհի ակումբային առաջնությունն ունի ներգրավված թիմերի, խաղացողների և մարզիչների լիակատար աջակցությունը։ «Ես շատ ձանձրալի պատասխան եմ տալու շատ հետաքրքիր հարցի։ Բոլորը կարծիք […] ...

Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը

09:40 12.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը

Հուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պայթյունի հետևանքով մահացել է […] ...

BACK_TO_TOP