20:15 25.05.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ՀՀ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրել է ՏՄՊՊՀ-ի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:
ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ 2019 թվականն անցումային տարի էր հանձնաժողովի համար. ձևավորվեց հանձնաժողովի նոր կազմը, փոխվեց կարգավիճակը, կառուցվածքը համապապատասխանեցվեց զարգացած աշխարհում տնտեսական մրցակցության մարտահրավերներին:
«Որպես նոր կարգավիճակ ունեցող հանձնաժողովի նորընտիր նախագահ` իմ առջև դրված առաջնահերթ խնդիրն է եղել հանձնաժողովի հանդեպ վստահության բարձրացումը և հենց այդ տեսլականով 2019 թվականին հանձնաժողովը փորձեց կառուցել իր գործունեությունը», – շեշտել է բանախոսը:
ՏՄՊՊՀ նախագահի տեղեկացմամբ` «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության 2019 թվականի Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, որը հաշվարկվում է 12 հենասյուների հիման վրա, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը և հարևան երկրների համեմատ գտնվում է բարելավված դիրքում: Նույն զեկույցի համաձայն՝ մեր երկիրը նշանակալի բարելավել է դիրքը Մրցակցության վրա հարկերի և սուբսիդիաների խաթարող ազդեցության և Ծառայությունների ոլորտում մրցակցության մակարդակի ցուցանիշներով՝ առաջինի դեպքում` 47-րդ հորիզոնականից զբաղեցնելով 35, մյուս դեպքում` 41-րդից 19-րդ հորիզոնականները:
Գեղամ Գևորգյանի խոսքով` այս ցուցանիշների բարելավումը միայն հանձնաժողովի գործունեությամբ պայմանավորված չէ, այլ ամբողջ կառավարման ապարատի կատարած աշխատանքի արդյունքն է:
ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է նաև 2017-2019 թվականների ընթացքում հանձնաժողովի հարուցած վարույթների վիճակագրությունը և համեմատականը: Ուշագրավ է, որ հաշվետու տարում վարույթներ են հարուցվել, որոնց գծով նախորդ երկու տարիներին հարուցված վարույթների թիվը 0 է եղել:
Մասնավորապես հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ, որոնք համարվում են մրցակցության ոլորտում ամենածանր խախտումները, հարուցվել է 2, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ՝ 6 վարույթ: «Սա հանրության համար շատ կարևոր հաղորդագրություն է առ այն, որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցության օրենսդրության խախտումներ պարունակող գործողությունների դեմ»,- արձանագրել է Գեղամ Գևորգյանը:
Միաժամանակ, գերիշխող դիրքի չարաշահումների առումով 2019 թվականին հարուցվել է 20 վարույթ, ինչը 2.5 անգամ ավել է 2018 (3 վարույթ) և 2017 (5 վարույթ) թվականներին այդ գծով հարուցված վարույթների հանրագումարից:
Համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ 2017 թվականին հարուցվել է 43, 2018 թվականին՝ 25 և 2019 թվականին` 30 վարույթ, չհայտարարագրված համակենտրոնացումները համապատասխանաբար եղել են 23, 7 և 8: Անբարեխիղճ մրցակցության գծով վարույթները, որոնք առավել հաճախ արձանագրվող խախտումներից են, հաշվետու ժամանակահատվածում 57 են եղել, նախորդող տարիներին 35 և 55 վարույթներ են քննվել:
Այնուհետև ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձ է կատարել առանձին ոլորտներում բացահայտված խնդիրներին, ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրությունների հիմնական արդյունքներին, հանձնաժողովի կողմից առաջարկվող լուծումներին և զարգացման տեսլականին, ինչպես նաև պատասխանել պատգամավորների կողմից բարձրացված հարցադրումներին:
Հաշվետվության մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...