22:36 29.05.2020
Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են՝ դիրքորոշում ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ:
Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպաննելը տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ըստ էության մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա:
ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց (պարզաբանումը չծանրաբեռնելու և արդեն իսկ հրապարակված լինելու պատճառով դրանք չեն նշվի):
ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։
Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։
Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։
Այլ կերպ ասած` Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին:
Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:
Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով։
Բազմից ենք կրկնել և հիմնավորել, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե՝ ոչ: Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող:
Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ:
21:12 13.07.2025
Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասինԻնչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի […] ...
20:53 13.07.2025
Լավրովը և Վան Ին քննարկել են Ուկրաինայի հակամարտությունըՌուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին քննարկել են ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Շոշափվել են նաև այլ թեժ թեմաներ, այդ թվում՝ Իրան-Իսրայել հակամարտությունը և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը», – նշել են գերատեսչությունում։ […] ...
20:31 13.07.2025
ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխանՔրեակատարողական ծառահությունը տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։ «Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։ ՀՀ Փաստաբանների պալատ […] ...
20:22 13.07.2025
Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ ԷրդողանԹուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...
20:19 13.07.2025
Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդումՄարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […] ...
19:45 13.07.2025
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցելԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...