Արայիկ Հարությունյանը՝ կրթությունից դուրս մնացածների հայտնաբերման և կրթության մեջ ներառման մեխանիզմների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Արայիկ Հարությունյանը՝ կրթությունից դուրս մնացածների հայտնաբերման և կրթության մեջ ներառման մեխանիզմների մասին

16:10 30.05.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է կրթությունից դուրս մնացածների հայտնաբերման և կրթության մեջ ներառման մեխանիզմներին:

Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ, որն ընդունվեց ԱԺ կողմից ս.թ. մարտի վեցին և ուժի մեջ մտավ ապրիլի երկուսին, սահմանվեցին երկու առանցքային փաստաթղթերի ընդունման պահանջներ, որոնք էապես կբարելավեն կրթությունից դուրս մնացող երեխաների՝ կրթության մեջ ընդգրկման, ինչպես նաև ֆորմալ ընդգրկվածության պայմաններում իրապես սովորելու երաշխիքները։

Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի սահմանման, ինչպես նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի սահմանման դրույթներին։

Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է նոր ուսումնական տարվանից ներդնել կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա։

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, ինչպես նաև որոշակի պարբերականությամբ՝ տարվա ընթացքում՝ համեմատվելու են բնակչության պետական ռեգիստրի և դպրոցների կառավարման համակարգի տվյալները և «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգում ներկայացվելու են հանրակրթության մեջ ընդգրկման ենթակա տարիքի այն երեխաների տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն: Համադրված ցուցակները հասանելի են լինելու բոլոր պատասխանատու կառույցներին։ Համայնքի ղեկավարը և տարածքի սոցիալական ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում քայլեր են ձեռնարկելու նշված երեխաների կարգավիճակը ճշտելու, ուսումնական հաստատությանը չդիմելու պատճառները բացահայտելու, սոցիալական դեպք վարելու համար՝ ապահովելով երեխայի դպրոց հաճախելը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու դեպքում կազմակերպվելու է երեխայի կարիքների գնահատումը համապատասխան կառույցների կողմից։ Սա էապես կնպաստի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների՝ կրթության մեջ ներառվելու առավել ամբողջական երաշխավորմանը։

Տարվա ընթացքում, եթե երեխան ուսումնական հաստատություն չի հաճախի 5 աշխատանքային օր անընդմեջ, դպրոցը էլեկտրոնային համակարգում կկատարի համապատասխան գրառում (ստեղծում է հայտ)՝ նշելով բացակայության պատճառը: Եթե դպրոցը որպես բացակայության պատճառ նշի սովորողի հիվանդությունը, ապա այդ հայտը տեսանելի կդառնա նաև այն բժշկական հաստատություններին, որտեղ հաշվառված է տվյալ երեխան։ Բժշկական հաստատությունը կարող է հաստատել կամ մերժել դպրոցի կողմից բացված հայտը՝ նաև նշելով, թե երբ երեխան արդեն կարող է հաճախել ուսումնական հաստատություն։ Այս դեպքում դպրոցը ևս նշում կկատարի, որ երեխան արդեն հաճախում է ուսումնական հաստատություն: Այս ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու նաև սոցիալական դեպք վարողին։ Սոցիալական դեպք վարողը կարող է նաև հայտ բացել՝ անկախ պատճառից, եթե գործունեության ընթացքում հայտնաբերել է, որ որևէ երեխա չի հաճախում դպրոց։ Այս ամենը իրականացվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, ինքնաշխատ եղանակով։ Համակարգի գործարկումը որպես հետևանք կունենա ոչ միայն երեխաների՝ ուսումնական տարվա ընթացքում դպրոցից դուրս մնալու դեպքերի կանխարգելմանը, այլ նաև կբարելավի երեխաների առողջության պահպանման գործընթացը՝ մեծացնելով բժշկական օգնության և սպասարկման հաստատությունների կողմից երեխաների առողջական խնդիրներին հետևելու, իրական վերահսկողություն և եսդ կարիքի բուժում իրականացնելու հարցերը։ Սոցիալական ծառայությունների հետ կապը կբարելավի երեխաների համար ընդհանուր առմամբ անվտանգ ու բարենպաստ միջավայրի ապահովմանն ուղղված գործընթացները։

Բացի դպրոցում ֆորմալ ընդգրկվածության հարցից, նախատեսվում է դպրոցներում կանոնակարգել նաև երկարօրյա ուսուցման խմբերի կազմակերպումը՝ նախարարի համապատասխան հրամանով և լուծելով մի շարք խնդիրներ, այդ թվում՝ դպրոց ֆորմալ հաճախող, սակայն ուսուցման գործընթացում ըստ էության չընդգրկվող երեխաներին հավելյալ աջակցության խնդիրը, որը թույլ կտա նրանց գրանցել ավելի մեծ առաջընթաց սովորելու ընթացքում՝ մեծացնելով հետագայում մասնագիտական կրթություն ստանալու, իրենց կարողություններն ու ինքնադրսևորման հնարավորությունները զարգացնելու համար։ Այս գործընթացում նախատեսվում է ներգրավվել նաև թոշակի անցած ուսուցիչներին՝ օգտագործելով վերջիններիս ներուժն ու բազմամյա փորձառությունը երեխաներին կրթելու և աջակցելու ուղղությամբ։ Երկարօրյա խմբերի կազմակերպման միջոցով նախատեսվում է լուծել նաև

տնային պայմաններում երեխայի խնամքի և կրթական աջակցության անհնարինության դեպքում` դպրոցի բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը,

կրթության առանձնահատուկ պայմանների և սոցիալական աջակցության կարիք
ունեցող սովորողների ներառման սկզբունքի հիման վրա լրացուցիչ կրթական և սոցիալական ծառայություններ մատուցելը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ օգնության են հասել փրկարարները

21:35 13.07.2025

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 13-ին, ժամը 11։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 200 մ), այնուհետև փրկարարական […] ...

Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասին

21:12 13.07.2025

Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի […] ...

Լավրովը և Վան Ին քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը

20:53 13.07.2025

Լավրովը և Վան Ին քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը

Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին քննարկել են ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Շոշափվել են նաև այլ թեժ թեմաներ, այդ թվում՝ Իրան-Իսրայել հակամարտությունը և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը», – նշել են գերատեսչությունում։ […] ...

ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան

20:31 13.07.2025

ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան

Քրեակատարողական ծառահությունը տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։ «Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։ ՀՀ Փաստաբանների պալատ […] ...

Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ Էրդողան

20:22 13.07.2025

Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...

Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդում

20:19 13.07.2025

Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդում

Մարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […] ...

BACK_TO_TOP