Աշխարհն ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ կորոնավիրուսը հաղթահարած Աննա Մնացականյանի պատմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC

Աշխարհն ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ կորոնավիրուսը հաղթահարած Աննա Մնացականյանի պատմությունը

21:58 31.05.2020

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մնացականյանն իր էջում կիսվել է կորոնավիրուսով հիվանադանալու, բուժման ընթացքի մասին։

«Սիրելի ընկերներ, հետևորդներ, բարեկամներ հարազատներ, ինձ ծանոթ և անծանոթ մարդիկ, այս օրերին ինձ բազմաբնույթ հարցեր եք ուղղել՝ իմանալով եղելությունը: Հիմա, երբ ամեն բան արդեն ավարտվեց լավ ելքով՝ ասելիքը այս թեմայով շատ շատ է, այն ներկայացնելու համար անգամ գիրք կարող եմ գրել, այս պահին փորձելու եմ ուղղակի խոսել և արտատպել մտքերս ինչ, որ գա՝ առանց խմբագրումների.
Բոլոր նրանք, ովքեր դեռ ինչ-ինչ սկզբունքներով կասկածներ ունեն՝ արդյոք վիրուս կա, թե ոչ, բուռն քննարկում են՝ դիմակ արժի կրել, թե ոչ, և մի շարք նմանօրինակ վիճելի հարցերի վերաբերյալ՝ ասեմ:

На изображении может находиться: 1 человек

Մարտի 16-ից, երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ես ինքս ինձ դժվարությամբ բայց խստացված կենսակերպի ընտելացրեցի: Ասեմ անկեղծ՝ շատերը սկսեցին անգամ հեգնանքով, հումորով վերաբերվել, նույնիսկ ծաղրելով, թե ինչի հետևից եմ ես ընկել:

Ուղիղ երկու ամիս շարունակ մեր տանը կյանքն այլ կերպ էր ընթանում: Տանը ապրում ենք չորսով՝ հայրս, մայրս, ես և եղբայրս: Քանի որ հայրս ունի շնչառական խնդիր, երևի թե դա էր առաջնային ու հիմնական պատճառը, որ մենք սկսեցինք միմյանց տան մեջ հեռավորության վրա պահել:

На изображении может находиться: 2 человека, люди стоят и на улице

Ուղիղ երկու ամիս մենք սկսեցինք ապրել օտարների պես՝ առանց ողջագուրվելու, առանց համբուրվելու, առանց երեկոյան մեր ջերմ զրույցների, չնայած այդ երկու ամսվա մեջ բազմաթիվ ուրախալի առիթների:

Ուղիղ երկու ամիս ես լսում էի անդադար՝ տարատեսակ անհեթեթություններ չարաբաստիկ այս վիրուսի՝ covid19-ի մասին:
Եվ հիմնական հայերի համար <<աքսիոմները>> վիրուսի շուրջ հետևյալն են.
1.Չկա վիրուս , սաղ սուտա, ինչի հետև ես ընկել, Դու էլ ես էս ցիրկի մասնակից, քեզ ինչքան են տվել, որ քարոզես և այլ և այլն…
2. Էսքան թվեր են ասում , մի օր չլսեցի մի տեղից մի ծանոթ վարակվեր…
3. Էս ամենը արեցին , որ ժողովրդին չիպավորեն, որ ոնց ուզեն տենց վարվեն և այլն և այլն…
4. ԱԱԱ սա սովորական գրիպա էլի ինչ են դրել սարքել հայոց հարց, գրանտներ են ստանում, երկրի բյջուեն են լցնում և այլն…
5. Ինչի ես ամեն օր գրում թվերը, ուզում ես մեզ վախեցնել, մի արա միևնույնն է չենք հավատում
Երբ մայիսի 20-ին եկավ իմ փորձանմուշի պատասխանը ՝ դրական, ես որոշեցի հայտնել իմ ֆեյսբուքյան էջում բոլորին, զուտ նրա համար ովքեր երկու ամիս ինձ համոզում էին որ վիրուս չկա , որ իրենց շրջապատում չեն լսել որևէ դեպքի մասին,,,, Բոլորը սկսեցին իրար խառնվել, գրում ու գրում էին, թե այդ ինչպես եղավ, անդադար հարցեր ուղղելով, բայց ասեմ , որ եղել են նաև էնպիսի զանգեր և նամակներ, որում ինձ մեղադրում էին թե ես որքան գումարի դեպքում եմ ստատուս գրել…
Մարդիկ գերադասում էին հավատալ որ ես պարզապես փիառ եմ անում, քան ինձ առողջություն մաղթեին: Կային մարդիկ, ովքեր ինձ հորդորում էին չգրել, ջնջել գրառումը, իբրև թե ամոթ է, բայց ուզում եմ հասկանալ, թե ինչն էր ամոթ, բացատրեք, միգուցե ես չեմ ընկալում….ինչևէ
Քաջալերող և հուսադրող արձագանքներն էլ ավելի շատ էին, որի շնորհիվ ես ավելի արագ կազդուրվեցի
Սիրելիներս՝
Կորոնավիրուսը մահ չէ, բայց կարող է դառնալ մահվան պատճառ
Կորոնավիրուսը ճակատագիր չէ, բայց կարող է այն հիմնովին փոխել…
Կորոնավիրուսը հանաք չէ , բայց կարող եք այն հաղթահարել հումորով, ուժեղ հոգեվիճակ ստեղծելով
Կորոնավիրուսը Դև չէ, բայց այն կարող է աննկատ ներթափանցել ամենաանսպասելի ժամանակ և ամենաանսպասելի տեղում և խժռելով ձեր առողջ բջիջները ՝ վերացականորեն դևի վերածվել

Ուզում եմ սկսեմ նրանից, թե ինչպես, ես մի վատ առավոտ արթնացա ու հասկացա որ ինձ մոտ հաստատվել է այս վիրուսը:
Ամեն բան սկսվեց մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը:

Երբ ես քնած ժամանակ հասկացա, որ սաստիկ ցուրտ է, մրսում եմ: Արթնացա լուսադեմին ՝ ժամը 5 ին, տանը բոլորը դեռ քնած էին, աչքերս բացեցի ու հասկացա որ ես այրվում եմ, ոչ թե մրսում, մարմինս ասես ,,սուպեր կլեյի,, պես կպել էր անկողնուս, չէի կարողանում շարժվել, ոսկորներս կոտրված էին: Մի կերպ վեր եմ կացել ուղղությունս դեղերի դարակ ջերմաչափի հետևից: Երբ չափեցի ջերմությունս 7 րոպ պահելուց հետո 39.5 ցույց տվեց ՝ աչքերիս չհավատացի: 30 տարվա մեջ ես երբեք նման ջերմություն չեմ ունեցել: Պարկեցի այնքան, մինչև տանը բոլորը սկսեցին արթնանալ՝ կիրակի էր, չուզեցի անհանգստացնել, իմ այդ պահի վստահությամբ, անհարկի: Մտքովս անգամ չէր անցնում, որ ես արդեն վիրուսի ճիրաններում եմ, քանի որ նշեցի, որ շատ խիստ պահպանել եմ բոլոր կանոնները:
Ամեն ինչ անում էի որ ոտքի կանգնեմ, մտածում էի մրսածություն է, բայց անհույս ջանքեր… ջերմությունս չէր իջնում , կամ իջնում էր ժամանակավոր: Հետո կոկորդի այրոց սկսվեց ու հազ առաջացավ, հազը սաստկացավ, խեղդվում էի, ամեն օր մի նոր ախտանշան էր ավելանում: Այդպես 3 օր դիմացա, բանից պարզվումա՝ իմ հզոր իմունիտետի հաշվին: Բայց երբ հասկացա որ այլևս չեմ զգում ոչ համ և ոչ հոտ, ես սկսեցի կասկածել , միգուցե covid է։

Զանգահարեցի իմ կողմից շատ սիրված՝ Siranush Zakaryan-ին, ում հետ այս օրերին համագործակցում ենք , փորձում օգնել վարակակիրներին: Նրան ներկայացրեցի բոլոր ախտանշաններս, նա շատ արագ կերպով կազմակերպեց ինձանից փորձանմուշ վերցնելու գործընթացը: 5 րոպե հետո ինձ զանգահարեց NCDC Արարատի մարզի փոխտնօրեն ՝ Mariam Sargsyan-ը: Ում համար ես չեմ զլանա ու կասեմ հիմա խենթանում եմ, մարդ ով իսկապես բացի իր գործի գիտակ լինելուց առաջնահերթ հոգատարության իկոնա է:

Ինձ անմիջապես մեր սիրելի շտապ օգնության աշխատակիցները մեկուսացրեցին՝ չթաքցնեմ մեկուսացման վայրը՝ Ռեժինե Regineh Hotel երևանյան հյուրանոց, որտեղ ինձ դիմավորեցին աշխարհում ինձ համար նմանը չունեցող հրաշք անձնակազմ, ամենայն անկեղծությամբ ուզում եմ նշել , որ չկա իրանց նմանը ու առհասարակ Հայաստանի բուժաշխատողների պես հոգատար երկրորդը չկա աշխարհում: Սա այն դեպքնա, որ սեփական մաշկիս վրա զգացի այդ ամենը: Ոչ մեկ ինձ այդ մասին չի ասել, ես եմ դա հասկացել:
Սպասեցի իմ համարում, մինչև ինձ էլ տարան Նորքի ինֆեկցիոն թոքերի ռենտգեն ստուգման: Այդ ընթացքում ինձ հետ մշտապես կապի մեջ էին Սիրանուշն ու Մարիամը:

Ես անցա ռենտգեն սարքի միջով և ինձ ասացին, որ թոքերումս անհանգիստ վիճակ կա, բրոնխներս կոշտացած են: Այդ ամենից ես մի կաթիլ չանհանգստացա, բայց ամենավատը ինձ համար սկսվեց հետո, երբ ստացա լուրը, որ տանը բոլորը հանձնել են փորձանմուշ, և այդ պահին բարեբախտաբար գոնե միայն մորս մոտ էր հաստատվել վիրուսի գոյությունը:

Սկզբում ես չվախեցա` մտածելով մամայի մոտ թեթև սիմպտոմատիկա կլինի, կանցնի, բայց հետո երբ մորս տեղափոխեցին Արտաշատի ԲԿ՝ հատուկ կորոնավիրուսով վարակվածների բաժանմունք՝ հետազոտություններ անցկացնելու, ավարտելուց հետո սպասում էի Մարիամի զանգին, բայց այդ զանգը իմ կյանքի ամենասպասված միևնույն ժամանակ ամենավատ զանգը դառավ, երբ Մարիամն ասեց մամայի մոտ երկկողմանի ամբողջական թոքաբորբա պետքա պառկեցնել պարտադիր: Ես այդ ամենը լսելուց հետո ոչինչ չեմ հիշում, թե հետո Մարիամն էլ ինչ ասեց ինձ:
Իմ հոգեվիճակը իմ հույզերը, ապրումները, զգացողությունները չեմ կարող ոչ մի բառով նկարագրել, աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից, մոռանալով ինձ, մենակ մորս մասին էի մտածում, աղոթում օր ու գիշեր,
Ու փառք Տիրոջը, շնորհակալ եմ իմ աղոթողների ձայնը լսելու համար:
Շնորհակալ եմ այդ հրաշքի համար Արտաշատի ԲԿ-ի ամբողջ բուժանձնակազմին, առանձնահատուկ շնորհակալ եմ ամեն վայրկյան մամայիս հսկող, մամայիս երեխու պես պահող, բուժող բուժքույր Հրանուշ Համբարձումյանին:
Մորս ինձ ողջ առողջ վերադարձնելու համար փառք ու պատիվ ձեզ բոլոր բոլորիդ սիրելի հայ բժիշկներ: Վստահ եմ՝ շատ շատերի համար հրաշքներ գործող անփոխարինելի գանձ եք դուք՝ հատկապես այս անելանելի թվացող օրերում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

23:59 13.07.2025

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել  […] ...

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

23:41 13.07.2025

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

23:30 13.07.2025

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական ​​գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

23:07 13.07.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

22:46 13.07.2025

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

Իսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

22:22 13.07.2025

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...

BACK_TO_TOP