13:34 13.06.2018
«Ինչքա՞ն գումար է եկել բյուջե: Թիվն ասեք կոնկրետ, որպեսզի մենք գնահատենք 7․5 տոկոս տնտեսական աճի որակը: Քանի՞ սուբյեկտ է մասնակցել, այսինքն՝ ապահովել այդ աճը»,- ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում հետաքրքրվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից՝ անդրադառնալով նախատեսվածից շուրջ 4 տոկոս տնտեսական աճ գրանցելուն:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարը ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս նշել էր, որ 7․5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, որը 2 անգամ բարձր է ԵՄ և ԵՏՄ անդամ երկրների գրանցած ցուցանիշներից:
«Թիվը 110 միլիարդ դրամ է, որը 2016 թվականի հետ համեմատած հարկային եկամուտների մասով ավելին է եղել: Այսինքն՝ 110 միլիարդով ավելի հարկային եկամուտներ են առաջացել, երբ մենք բերում ենք համադրելի ցուցանիշների, քան թե 2016 թվականին էր»,- ասաց նախարարը:
Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե քանի սուբյեկտ է մասնակցել այդ աճի ապահովմանը: Նախարարը դժվարացավ այդ հարցին պատասխանել՝ նշելով, որ դրան դեռ կանդրադառնան:
«Քանի՞ տարի է մեզ պետք, որ մենք ունենանք առաջանցիկ աճ, որպեսզի մենք հայտ ներկայացնենք աշխատավարձ ու թոշակ բարձրացնելու համար»,- հարցրեց ԱԺ փոխնախագահը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե 15 կամ 20 միլիարդ դրամ ավելի գումարով չեն կարող երկարաժամկետ սոցիալական պարտավորություն ստանձնել:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...