Ստամբուլի քաղաքապետն այցելել է վերջերս հարձակման ենթարկված հայկական եկեղեցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

Ստամբուլի քաղաքապետն այցելել է վերջերս հարձակման ենթարկված հայկական եկեղեցի

15:53 01.06.2020

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն օրեր առաջ հարձակման էր ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրայի խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

Իմամօղլուի հետ եկեղեցի է այցելել նաև Ստամբուլի Սկյուտար շրջանի համայնքապետ Հիլմի Թյուրքմենը։

Ինչպես փոխանցում է թուրքական աղբյուրը՝ նրանք եկեղեցում դեպքի մասին տեղեկություն են ստացել եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանից։

Այվազյանը հայտնել է, որ պոկված խաչի փոխարեն նորն են տեղադրել։

Ստամբուլի քաղաքապետը նշել է, որ ցավում է կատարվածի համար։

«Աղոթեք մեզ համար, աղոթեք մեր առողջության, մեր հաջողությունների և այս քաղաքի գեղեցկության համար։ Ձեր համայնքի բոլոր անդամներին փոխանցեք մեր սերն ու հարգանքը։ Հարձակում, որը կատարվել է սրբավայրի նկատմամբ, ո՛ր կրոնին էլ, որ պատկանի, կատարվել է բոլորիս դեմ»,- ասել է Իմամօղլուն՝ Այվազյանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

20:37 17.06.2025

Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ամեն րոպե աշխարհում հողերի դեգրադացման հետևանքով վերացվում է չորս ֆուտբոլի դաշտի չափ հողատարածք։ Աշխարհի հողատարածքների մինչև 40%-ը արդեն իսկ համարվում է դեգրադացված։ Միլիոնավոր մարդիկ այսօր բախվում են հողերի դեգրադացիայի, երաշտի և անապատացման հետևանքներին։ Սրանք ոչ միայն […] ...

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

20:30 17.06.2025

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ իրականացվող ծրագրերը։ Կոստանյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացումը՝ համայքների ֆինանսական կարողությունների հզորացումը, համայնքային ենթակառուցվածքները բարելավումը և մարդկային կապիտալի […] ...

2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին

20:19 17.06.2025

2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին

Հրապարակվել են 2026 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում Կանադայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված առաջին 6 խաղացողի անունները: Կանադացիների կազմում են Սիդնի Քրոսբին («Փիթսբուրգ»), Նեյթան Մաքինոնը («Կոլորադո»), Քոնոր Մաքդևիդը («Էդմոնթոն»), Բրեյդեն Փոյնթը («Տամպա»), Սեմ Ռեյնհարթը («Ֆլորիդա»), Քեյլ Մաքարը («Կոլորադո»)։ 2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին: Հայտացուցակի առաջին 6 հոկեյիստները […] ...

Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակում

20:10 17.06.2025

Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակում

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկա է գտնվել «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։ Աննա Կարապետյանը բանախոսել է համաժողովի առաջին նիստում՝ «Բիզնեսը և մարդու իրավունքները. միջազգային և ազգային համատեքստ» խորագրով պանելային քննարկմանը։ Համաժողովը հարթակ է հանդիսացել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ քննարկելու բիզնեսի և մարդու […] ...

SHANTNEWS

20:00 17.06.2025

SHANTNEWS

Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

19:54 17.06.2025

Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում Լոնդոնում անցկացված մրցաշարին մասնակցել է նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը: Freedom թիմի կազմը․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) […] ...

BACK_TO_TOP