Եթե կարող եք, թողեք ծխելը, այն շատ թանկ արժեցավ իմ վրա․ կորոնավիրուսով վարակվածի հորդորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Եթե կարող եք, թողեք ծխելը, այն շատ թանկ արժեցավ իմ վրա․ կորոնավիրուսով վարակվածի հորդորը

23:17 07.06.2020

Կորոնավիրուսով վարակված քաղաքացին՝ Հայկ Սահակյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր արդեն չորրորդ օրն ա, ինչ պառկած եմ Նորքի ինֆեկցիոնում, ու անհամեմատ լավ եմ զգում ինձ, չեմ ջերմում, քիչ եմ հազում, խոսել դեռ շատ չեմ կարող՝ հազը թույլ չի տալիս, իսկ մինչ այդ տանը 7 օր տառապում էի, պոլիկլինիկան անարդյունավետ, թանկարժեք դեղեր էր նշանակել ու աջակողմյան վերին հատվածի թեթև արտահայտված թոքաբորբը վերածվել էր երկկողմանի ծանր թոքաբորբի։ 

Շնորհիվ Նորքի բժիշկների բարձր մասնագիտական որակների և անսահման հոգատարության՝ մեծ առաջընթաց եմ գրանցել և գիշերները կարողանում եմ արդեն քնել։

Հիմա խնդրանքս և հորդորս. հարգելի՛ քաղաքացի, կրիր այդ հիմար դիմակը, հեշտ չի, դժվար ա, բայց կրիր այն, անգամ եթե թքած ունես դիմացինիդ առողջության վրա, քո իսկ առողջության համար կրիր այն, որովհետև եթե վարակվես, ու բախտդ բերեց քեզ տեղափոխեցին հիվանդանոց, դու կտեսնես, թե ինչ անմարդկային փորձությունների միջով են անցնում հիվանդները, բժիշկներն ու բուժքույրերը քրտնաշաղախ վազում են պալատից պալատ և օգնություն դեռ չցուցաբերած մյուս պալատից արդեն աղեկտուր օգնության կանչերն են սկսում։ Իսկ եթե բախտդ չբերեց ու մնացիր տանը, ուրեմն անմարդկային տանջանքների միջով տանն ես անցնելու և դա քո կյանքի ամենավատ հիշողությունն ա դառնալու։

Հա, մի բան էլ, եթե կարող եք, թողեք ծխելը, այն շատ թանկ արժեցավ իմ վրա. որ իմանաք ինչ տհաճ պռոցեդուրաներ եմ անցնում դրա պատճառով, չեք ծխի հաստատ։

Խնդրում եմ մի գրեք, չեմ հասցնում պատասխանել բոլորին և մի զանգեք, չեմ կարողանում խոսել մի քանի բառից ավել, բայց դիմակը կրեք, պետք ա հաղթահարել այս հիմար վիճակը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

16:47 08.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...

BACK_TO_TOP