Ռուս ոստիկանի` մեքենայով մարդկանց վրաերթի տեսանյութը հայտնվել է համացանցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Ռուս ոստիկանի` մեքենայով մարդկանց վրաերթի տեսանյութը հայտնվել է համացանցում

22:44 10.06.2020

Տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Վորոնեժում ռուս ոստիկանի վարած մեքենան վրաերթի ենթարկել 3 հետիոտնի: Տեսանյութը հրապարակել է РИА Новости-ն:

Վթարից հետո վարորդը ձերբակալվել է: Վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 19: 25-ին, Լենինսկի Պրոսպեկտում: Նախնական տվյալներով՝ ոստիկանը կորցրել է կառավարումը, դուրս եկել մայթեզրից և վրաերթի ենթարկել երեք մարդու: Նրանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից: Եվս երկու կին վերակենդանացման բաժանմունքում է:

Վարորդը հարբած չի եղել: Վթարի հավանական պատճառներից են մեքենայի անսարքությունը և մեկ այլ մեքենայի բախումից խուսափելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին

18:20 17.05.2024

Փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին

Մայիսի 15-ին` ժամը 14:05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը): Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ: Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ: Մայիսի 17-ին` ժամը 14:55-ին, […] ...

Փրկարարները քարշակել են բեռնատարը

17:14 17.05.2024

Փրկարարները քարշակել են բեռնատարը

Մայիսի 17-ին՝ ժամը 13:47-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով […] ...

Տեխասում ուժեղ փոթորկի հետևանքով կան զոհեր

09:38 17.05.2024

Տեխասում ուժեղ փոթորկի հետևանքով կան զոհեր

Առնվազն չորս մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում պատուհասած փոթորկի հետևանքով, և մոտ մեկ միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ ծառերի տապալման հետեւանքով երկու մարդ է զոհվել, եւս մեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել «քամուց տապալված կռունկի» պատճառով։ «Մենք ունենք փոթորիկ՝ 100 կմ/ժ արագությամբ, […] ...

Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը

08:54 17.05.2024

Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը

Մայիսի 16-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցում էլեկտրական սյունն ընկել է «Nissan», իսկ ծառը՝ «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը: ...

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ

08:47 17.05.2024

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ

Մայիսի 16-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ թիվ […] ...

Հրդեհ Արշակունյաց պողոտայում

08:34 17.05.2024

Հրդեհ Արշակունյաց պողոտայում

Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման […] ...

BACK_TO_TOP