Որքա՞ն են ծախսում Քարդաշյան քույրերն իրենց արտաքինի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Որքա՞ն են ծախսում Քարդաշյան քույրերն իրենց արտաքինի վրա

23:56 15.06.2020

The Sun պարբերականի լրագրողները պարզել են, թե ամսական որքան գումար են ծախսում Քարդաշյան քույրերն իրենց արտաքինի վրա: Պարզվել է, որ նրանք ամենևին չեն խնայում իրենց վրա:

 «Ամենաթանկարժեքը» Քիմն է: Նա ամսական իր արտաքինի վրա ծախսում է 130.000  ֆունտ սթեռլինգ: Այդ գումարի մեծ մասը վճարում է անձնական ֆիտնես մարզչին, Քիմը մարզվում է շաբաթական 6 օր 2-ական ժամով:

Արհեստական արևայրուքի և կոսմետոլոգիական պրոցեդուրաների վրա ծախսում է 270 ֆունտ սթեռլինգ: 1.500 ֆունտ սթեռլինգ վճարում է  անձնական վարսահարդարին և դիմահարդարին: 10 օրը  մեկ 400 ֆունտ սթեռլինգ վճարում է մատնահարդարման և ոտնահադարման համար:

Հոնքերը կարգի է բերում ամսական 1000 ֆունտ սթեռլինգով։

 

114 հազար ֆունտ սթեռլինգ ծախսում է Քիմի քույրը՝ Քլոեն: Կրկին գումարի մեծ մասը վճարվում է անձնական մարզչին: 800 ֆունտ սթեռլինգ վճարում է մաշկի խնամքի, 2000 ֆունտ սթեռլինգ՝ դիմահարդարման և 1000՝ վարսահարդարման և կեղծամների  համար:

 

Քայլի Ջեններն ամսական 111.000 ֆունտ սթեռլինգ է ծախսում իր արտաքինը կարգի բերելու համար: Ոճաբանը և վարսահարդարը մեկ այցելության համար ստանում են 1.500 ֆունտ սթեռլինգ:

Մազերի արհեստական երկարացման համար Քայլին վճարում է 6.000 ֆունտ սթեռլինգ: Պլաստիկ վիրահատություններն էլ, իրենց հերթին, արժեցել են 30.000 ֆունտ սթեռլինգ:

 

Քորթնի Քարդաշյանը  ամենաավագն է և ամենաքիչն է ծախսում իր արտաքինի վրա: 41 տարեկան Քորթնին չի խնայում ո՛չ մաշկի, ո՛չ մազերի, ո՛չ էլ անհատական մարզչի ծախսերի համար: Բայց գումարի կոնկրետ չափը պարբերականը չի նշում:

Քենդալ Ջեններն ամենակրտսերն է՝ 24 տարեկան «աստղը »15.000 ֆունտ սթեռլինգ վճարում է անձնական մարզչին, 800 ֆունտ սթեռլինգ՝ ոճաբաններին:  
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

10:20 29.06.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

BACK_TO_TOP