Լանջաղբյուրում կհիմնանորոգվի երկու փողոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Լանջաղբյուրում կհիմնանորոգվի երկու փողոց

15:35 15.06.2020

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն Վարդան Մամիկոնյան և Մաշտոցի փողոցները: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 934 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 760 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 10 միլիոն դրամը՝ Լանջաղբյուրի համայնքապետարանը, 1 միլիոն 173 հազար դրամը՝ համայնքի բարերարը: Լանջաղբյուրի համայնքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ Վարդան Մամիկոնյան փողոցը կասֆալտապատվի շուրջ 400, Մաշտոցի փողոցը՝ 150-200 մետր երկարությամբ:

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Լանջաղբյուրում այս տարի ճանապարհների ասֆալտապատում կիրականացվի շուրջ 3000 քառակուսի մետր մակերեսով: Հիմնանորոգվող հատվածներում կտեղադրվի ջրահեռացման համակարգ: Ծրագրի իրականացման արդյունքում Մաշտոցի փողոցի հիմնանորոգումը կհասցվի ավարտական փուլի, իսկ Վարդան Մամիկոնյան փողոցի հիմնանորոգումն ամբողջացնելու համար անհրաժեշտ կլինի ևս 400 գծամետրի ասֆալտապատում, ինչը կփորձենք իրականացնել եկող տարվա ընթացքում, համապատասխան միջոցներ ունենալուն պես»,- ներկայացրեց Լանջաղբյուր համայնքի ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

13:00 09.06.2025

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

12:55 09.06.2025

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ։ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն», – ասել […] ...

Թեհրանը կարող է վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հարաբերությունները Իրանի դեմ բանաձևի ընդունման դեպքում

12:50 09.06.2025

Թեհրանը կարող է վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հարաբերությունները Իրանի դեմ բանաձևի ընդունման դեպքում

Իրանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, եթե կազմակերպության կառավարիչների խորհուրդը բացասական որոշում կայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Անցյալ անգամ մենք զգուշացրինք, բայց նրանք մեզ չլսեցին, և մենք յոթ անգամ մեծացրինք մինչև 60% […] ...

Վենսը Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը անվանել է խելագարություն

12:40 09.06.2025

Վենսը Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը անվանել է խելագարություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական ​​կարգավորում փնտրելու ցանկության բացակայության համար։ «Բայդենի վարչակազմի օրոք դա խելագարություն էր։ Նրանք այնքան շատ գումար ծախսեցին ամբողջ աշխարհում, բայց ընդհանրապես դիվանագիտությամբ չզբաղվեցին։ Նրանք 300 միլիարդ դոլար ուղարկեցին Ուկրաինային, բայց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երբեք […] ...

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում

12:35 09.06.2025

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի շրջանակում երկու ընկերական խաղ է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։ Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում և ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 103:90 հաշվով հաղթանակով: Երկու խաղերում […] ...

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

12:30 09.06.2025

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող […] ...

BACK_TO_TOP