18:55 15.06.2020
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հրապարակել է Հայաստանի տարբեր մարզերում, տեսարժան վայրերում արված մի քանի լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ շրջում, շփվում միմյանց հետ առանց դիմակների:
Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն:
«Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչն ենք մենք սխալ արել, որ մեր հայրենակիցներն այդպիսի քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենք իրենց առողջության, իրենց սպառնացող վտանգի նկատմամբ: Վտանգը սպառնում է ոչ թե կառավարությանը, այլ առաջին հերթին՝ ՀՀ քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը:
Միաժամանակ, վարչապետը նկատեց, որ կան նաև բազմաթիվ մարդիկ, ովքեր պարտաճանաչ կերպով դիմակ են կրում:
11:28 09.06.2025
Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...
11:20 09.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքներըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...
11:15 09.06.2025
Ռումինիայի նախագահը հույս ունի, որ նոր կաբինետը կձևավորվի տասը օրվա ընթացքումՌումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ակնկալում է, որ երկրում նոր կառավարությունը կհաստատվի տասը օրվա ընթացքում։ Դանը մայիսի վերջին սկսեց կուսակցությունների հետ ոչ պաշտոնական խորհրդակցությունների փուլ՝ տնտեսական հարցերը քննարկելու և կառավարության ձևավորման վերաբերյալ։ «Ես շատ ուրախ եմ, որ բոլոր այն կուսակցությունները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, ցանկանում են միանալ այն կառավարությանը, որը կձևավորվի մոտ տասը օրից», […] ...
11:06 09.06.2025
Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունըՍեուլի Բարձրագույն դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է նախագահ Լի Չժե Մյունգի դատավարությունը՝ «Ընտրովի պաշտոնների մասին» օրենքը, ենթադրաբար, խախտելու մեղադրանքով, հաղորդում է Yonhap-ը։ Վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել գործով հունիսի 18-ին նշանակված լսումը, բայց նոր ամսաթիվ չի նշանակել։ Դատավորները հղում են արել սահմանադրության 84-րդ հոդվածին, որի համաձայն՝ գործող նախագահը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել քրեական հանցագործությունների […] ...
11:01 09.06.2025
Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջՇվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ […] ...
10:53 09.06.2025
«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներՍիրիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն, ըստ էմիրաթական The National հրատարակության հաշվարկների։ Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն էր, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 միլիարդ դոլար։ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը […] ...