Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել կոկորդը սեղմելու արգելքի և ռասիզմի մեջ իրենց մեղադրելու դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել կոկորդը սեղմելու արգելքի և ռասիզմի մեջ իրենց մեղադրելու դեմ

20:18 15.06.2020

Փարիզի կենտրոնում տասնյակ ոստիկաններ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով ոստիկանների կողմից ձերբակալվողների կոկորդը սեղմելու պրակտիկան արգելելու, ինչպես նաև իրենց ռասիզմի մեջ մեղադրելու դեմ։

Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկաններն իրենց ծառայողական մեքենաներն ու մոտոցիկլետները կայանել են և ձեռնաշղթաները նետել գետնին։

«Այս ամենը հոգնեցրել է մեզ։ Մենք սպասում ենք գործողությունների, բայց ոչինչ չի արվում, մենք կշարունակենք մեր բողոքի ակցիան, կշարունակենք հավաքը և, գուցե, այլ գործողություններ ևս ձեռնարկենք»,- ասել է ոստիկաններից մեկը։

Հունիսի 8-ին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստանյերը հայտարարել էր, որ կոկորդը սեղմելու պրակտիկան կարգելվի և այլևս չի ուսուցանվի ոստիկաններին։ Այս քայլն արվել է՝ ի պատասխան ռասայական խտրականության և ոստիկանների կողմից գործադրվող բռնության դեմ բողոքի ակցիաների, որոնք տարածվել են ամբողջ աշխարհում ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

Ֆրանսիայի իշխանությունների ձեռնարկած նոր միջացառումներից հետո Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ոստիկանների մասնակցությամբ ցույցեր են կազմակերպվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

10:51 19.08.2025

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

Եվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...

WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ  հայտնել Թրամփին

10:40 19.08.2025

WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ հայտնել Թրամփին

Օգոստոսի 18-ին Սպիտակ տանը հանդիպումներիման ժամանակ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ։ Նման հաշվարկներ օգոստոսի 18-ին հրապարակել է The Washington Post-ը։ Իր գնահատականում Զելենսկին հստակ ցույց է տվել, որ ««հարմարվել է Թրամփին» Սպիտակ տուն կատարած իր նախորդ այցից հետո վեց ամսվա ընթացքում»։ Ընթացիկ հանդիպումների ժամանակ Զելենսկին «հետևել […] ...

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

10:30 19.08.2025

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։ «Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և […] ...

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

10:22 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

10:15 19.08.2025

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

10:12 19.08.2025

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP