21:31 15.06.2020
Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Հե Սիանչժիանի առևանգման փորձը ձախողվել է, հաղորդում է BBC-ն։
Հե Սիանչժիանը Midea Group-ի հիմնադիրն է, որը կենցաղային սարքերի աշխարհի ամենախոշոր արտադրողներից է։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 14-ին։ Առևանգողները ներխուժել են Հե Սիանչժիանի շքեղ առանձնատուն, որը գտնվում է Ֆոշան քաղաքում։ Միլիարդատիրոջ 55-ամյա որդին, ով ընկերության տնօրեններից է, կարողացել է փախչել, լողալով անցնել մոտակա գետը և օգնություն կանչել։
Նա զանգել է ոստիկանություն և հայտնել, որ իրենց առանձանատուն են ներխուժել պայթուցիկ սարքերով։ Ոստիկանները ձերբակալել են 5 մարդու։ Կատարվում է հետաքննություն։
Սոցիալական ցանցի օգտատերերը տեղի ունեցածը համեմատել են մարտաֆիլմի հետ։
Հե Սիանչժիանը Չինաստանի ամենահարուստ մարդկանց շարքում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ Forbes-ի ցուցակում նա աշխարհի 36-րդ ամենահարուստ մարդն է։ Նա Midea Group-ը հիմնադրել է զրոյից, 26 տարեկան հասակում՝ 1968թ.-ին։ Ընկերությանն է պատկանում նաև աշխարհի ամենամեծ ռոբոտաշինական ընկերությունը՝ գերմանական Kuka-ն։
Միջադեպից հետո Midea-ի գլխամասային գրասենյակի բոլոր աշխատողներին ազատ օր են տվել. ընկերությունը կատարել է ռիսկերի գնահատում։
10:51 19.08.2025
DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջԵվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...
10:40 19.08.2025
WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ հայտնել ԹրամփինՕգոստոսի 18-ին Սպիտակ տանը հանդիպումներիման ժամանակ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ։ Նման հաշվարկներ օգոստոսի 18-ին հրապարակել է The Washington Post-ը։ Իր գնահատականում Զելենսկին հստակ ցույց է տվել, որ ««հարմարվել է Թրամփին» Սպիտակ տուն կատարած իր նախորդ այցից հետո վեց ամսվա ընթացքում»։ Ընթացիկ հանդիպումների ժամանակ Զելենսկին «հետևել […] ...
10:30 19.08.2025
Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։ «Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և […] ...
10:22 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...
10:15 19.08.2025
Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...
10:12 19.08.2025
Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...