Հայտնի, ոչ հայտնի, անվանի, ոչ անվանի, պետք է օրենքին ենթարկվես. Արսեն Ջուլֆալակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Հայտնի, ոչ հայտնի, անվանի, ոչ անվանի, պետք է օրենքին ենթարկվես. Արսեն Ջուլֆալակյան

19:27 16.06.2020

«Իմացել եմ, որ ամեն ինչ հարթված է, կապվել եմ եղբոր տղայի հետ, Ռոման Ամոյանն արդեն ազատ է արձակված: Այս պահին ոչ մի խնդիր չկա, աջակցության կարիք չկա, չգիտեմ՝ ինչ հիմքերով են ձերբակալել, դատում եմ էն կադրերով, որ կա տեսագրության մեջ: Բռնությունն ամեն դեպքում քննադատելի է: Պետք է հասկանալ՝ արարքը  համաչա՞փ էր, թե՞ ոչ ուժայինների կողմից: Դա պետք է  իրավապահները գնահատեն: Նաև պետք է հիշենք՝ հայտնի, ոչ հայտնի, անվանի, ոչ անվանի, պետք է օրենքին ենթարկվես»,- ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ճեպազրույցում անդրադարձել է հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելու միջադեպին:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող զարգացումներին, Ջուլֆալակյանն ասել է, որ այն ոսկե շղթան, որը Գագիկ Ծառուկյանը նվիրել է իր հորը՝ Լևոն Ջուլֆալակյանին և որի մասին գրվեց համացանցում, եղել է օլիմպիական օղակ, որով պարգևատրվել են սպորտում մեծ ավանդ ունեցող մարդիկ, հատկապես օլիմպիական չեմպիոնները:

«Եթե դուք չգիտեք, իմ հայրն օլիմպիական չեմպիոն է,  աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի 20 տարվա գլխավոր մարզիչն է եղել, ու որքան ես գիտեմ, Հայաստանի նորանկախ պատմության մեջ ոչ մի մարզիչ էդքան արդյունք չի բերել: Արժանի՞ էր, թե՞ ոչ օլիմպիական շղթայի, դատեք ինքներդ: Ծննդյան 55-ամյակին արժանացել է օլիմպիական շղթայի, որով պարգևատրելը ՀԱՕԿ նախագահի պարտականություններից մեկն է»,- ասել է պատգամավորը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP