Բրիտանիայի գիտնականները սկսում են COVID-19-ի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Բրիտանիայի գիտնականները սկսում են COVID-19-ի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա

21:30 21.06.2020

Բրիտանիայի գիտնականները սկսում են COVID-19 – ի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա, հաղորդում է Լոնդոնի արքայական քոլեջի մամուլի ծառայությունը: Հետազոտության համար ներգրավել են 300 կամավորների՝ 18-70 տարեկան: Նրանց կներարկեն պատվաստանյութի 2 չափաբաժին: Եթե նրանց իմունային համակարգը դրական արձագանքի՝ կներգրավեն ևս 6.000 կամավորի:

Գիտնականները տեղեկացրել են, որ պատվաստանյութը կորոնավիրուսի թույլ տարբերակը չէ, այլ կազմված է դրա գենետիկ կոդի սինթետիկ շղթայից: Նախկին փորձարկումները կենդանիների վրա դրական արդյունք են տվել և հուսադրող արդյունավետություն են ցույց տվել: Մեծ Բրիտանիայի կառավարությունը 41 մլն ֆունտ ստեռլինգ է հատկացրել այդ պատվաստանյութի մշակման համար:

«Գիտական տեսանկյունից սա նշանակում է, որ մենք սկսել ենք մշակել պատվաստանյութը ռեկորդային կարճ ժամանակահտվախում: Մենք սկսել ենք աշխատանքները 0-ից և հասել ենք մարդկանց վրա կլինիկական փորձարկումների փուլին մի քանի ամսվա ընթացքում, ինչը նախկինում չի եղել ոչ մի պատվաստանյութի դեպքում: Եթե մեր մոտեցումն աշխատի, պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ լինի, նշանակում է՝ դա արմատապես կփոխի ապագայում հիվանդության բռնկման նկատմամբ մեր վերաբերմունքը»,- ասել է գիտական խմբի ղեկավար Կատրինա  Պոլլոկը:

Նախնական փուլում 18-45 տարեկան 15 կամավորների օգնությամբ պետք է գտնվի անհրաժեշտ  չափաբաժինը: Առաջին կամավորը կստանա շատ փոքր չափաբաժին: Մյուս կամավորների համար այդ չափաբաժինը կավելացվի: Երկրորդ չափաբաժինը կներարկվի 4 շաբաթ անց: Գիտնակաները համոզված են, որ պատվաստանյութը պատրաստ կլինի 2021-ի գարնանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP