«Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է»,- Twitter-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է ԱՄՆ սենատոր Դևիդ Փերդյուի հետ ունեցած հեռախոսազրույցին: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
«Ես զրույց ունեցա սենատոր Դևիդ Փերդյուի հետ մեր երկու մեծ ժողովուրդների միջև եղած սերտ համագործակցության և Վրաստան-ԱՄՆ գործընկերության աճող դինամիկայի մասին. գործընկերություն, որ երբևէ ավելի ամուր չի եղել: Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է: Մենք գնահատում ենք Կոնգրեսի նշանակալի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- գրել է Գիորգի Գախարիան Twitter-ի իր պաշտոնական էջում: