16:35 19.06.2020
Դատախազությունը լրագրող Գեորգի Գաբունիային, նրա դեմ նախապատրաստվող սպանության գործով, պետական պաշտպանություն է առաջարկել:
Այդ մասին հայտարարել է դատախազ Մայա Սիլագաձեն լրագրողին հարցաքննելուց հետո: Նա չի պարզաբանել՝ արդյոք սպառնալիք կա՞ այս պահին լրագրողի կյանքի նկատմամբ:
«Մենք չենք կարող գնահատականներ տալ: Հաստատում ենք կոնկրետ փաստեր: Փաստ է, որ մենք առաջարկել ենք Գաբունիային պաշտպանություն պետության հաշվին: Հետաքննության ընթացքի մասին մենք խոսել չենք կարող: Մենք ունեինք կոնկրետ հարցեր Գեորգի Գաբունիային, և նա կոնկրետ պատասխանեց մեզ, բայց մենք չենք կարող խոսել ո՛չ դրանց բովանդակության, ո՛չ ապացույցների բովանդակության մասին»,- ասել է Սիլագաձեն:
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...