Ինչի՞ հաշվին են Հայաստանում շինարարության ծավալները 0.3 %-ով աճել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Ինչի՞ հաշվին են Հայաստանում շինարարության ծավալները 0.3 %-ով աճել

17:31 05.01.2018

Եթե անցած տարի ամսեամիս երկրի տնտեսության համար կարևոր ճյուղերից մեկը՝ շինարարության ծավալները շարունակում էին նվազել, ապա այս տարի պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ցույց տալիս: SHANTNEWS լրատվականը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ Հայաստանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 0,3 տոկոսով ավելացել են: Այսինքն՝ այդ ընթացքում իրականացվել է ավելի քան 324 մլրդ դրամի շինարարություն: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 27 մլրդ դրամի շինարարություն: Չնայած ընդհանուր առմամբ շինարարության ծավալների աննշան աճին, պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ցուցանիշը նվազել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 16.5 տոկոսով:

Եթե նախորդ տարիներին համայնքների բյուջեով իրականացված շինարարության ծավալները աճում էին, ապա նշված ժամանակաշրջանում հակառակ պատկերն է՝ հունվար-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանիշը 24,3 տոկոսով  նվազել է: Ի տարբերություն այդ ցուցանիշների՝ ավելացել են միջազգային վարկերով իրականացված շինարարության ծավալները՝ 4.3 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 3.7 տոկոսով էլ ավելացել են բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ի դեպ, զգալիորեն՝ ամբողջ 81.1 տոկոսով ավելացել են նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ընդհանուր աճի վրա ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը: 
Շինարարության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն կապված է արտաքին կամ ներքին, պետական կամ մասնավոր ներդրումների հետ: Դրանից ելնելով է մակրոտնտեսական գնահատական կամ տնտեսական միջավայրի գնահատական տալու առումով շինարարությունն ինդիկատոր հանդիսանում: Տնտեսագետները հաճախ բարձրաձայնել են, որ եթե շինարարության աճ չկա, եթե նոր, հիմնական կառույցների գործարկում չկա, դա նշանակում է, որ երկրում ներդրումային վիճակը եւ կապիտալի կուտակման խնդիրները վտանգավոր սահմանների են հասել: 

Ի՞նչ է սա նշանակում. տնտեսագիտորեն ասած` ընդլայնված վերարտադրության կասեցում:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

SHANTNEWS լրատվականի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն, անդրադառնալով ԱՎԾ-ի հրապարակած տվյալներին, նկատեց, որ չի բացառվում նաև՝ այդ աճը վիճակագրական անճշտությունների շրջանակում լինի: Տնտեսագետի խոսքով՝ նման դեպքերում պետք է հաշվի առնել, որ կա նաև վիճակագրության 5 տոկոսի անվստահության միջակայքը, այսինքն հնարավոր է օբյեկտիվորեն 1-2 տոկոսի շեղում լինի.

«Որոշակիորեն աճ կա, բայց չպետք է մոռանալ, որ 2016 թվականի ցուցանիշի հետ է սա համեմատվում, իսկ 2016-ին գրանցվել է որոշակի անկում: Այսինքն,  կոպիտ ասած, դու 2016-ին 100 միավորից վաստակել ես 90, իսկ 2017-ին այն դառնում է 91, այնուհանդերձ, եթե մենք դիտարկում ենք 100-ի համեմատ, սա անկում է: Որակական պատկերի առումով մենք չունենք աճ և ես կփորձեմ բացատրել՝ ինչու: Եթե դուք նայեք ԱՎԾ-ի հունվար-նոյեմբեր ամիսների օպերատիվ հաշվետվությունները, կնկատեք, որ ներկայացված է շուրջ 7 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Սովորաբար եթե նման աճ է լինում, դա ուղեկցվում է հատկապես միջին խավի գնողունակ պահանջարկի ավելացմամբ և դրա անուղղակի արտացոլումն են նաև շինարարության ծավալները: Այսինքն, փորձեմ բացատրել, եթե բիզնեսի գործերն ավելի լավ են ընթանում, միջին խավի գործերն ավելի լավ են ընթանում, դա չի կարող իր արտացոլանքը չունենալ, օրինակ, բիզնեսի պարագայում նոր շինարակական օբյեկտների գործարկման (պահեստի ծավալի մեծացում, նոր արտադրական շենքերի ձեռք բերում) և նաև միջին խավի համար հիփոթեքային շուկայի զարգացման և նոր բնակարանային շինարարություների աճի վրա, այսինքն եթե մենք նայում ենք այդ ողջ կոմպլեքսին, ակնհայտ է, որ տնտեսական աճի ցուցանիշը շինարարության շուկայում չի բերել որակական  տեղաշարժերի»,-նշեց Մանուկյանը:

Տնտեսագետն ասում է, որ ավելի խորն ուսումնասիրելու դեպքում կտեսնենք, որ մեծ հաշվով այս պահի դրությամբ առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը.

«Այսինքն՝ հենց դրանով է պայմանավորված, որ տնտեսական աճը չի բերում միջին խավի ավելի մեծ տեսակարար կշռի ավելացման, հետևաբար, պահանջարկը չի աշխուժանում և սա, թեև, ինչպես դուք նշում եք, որ նախորդ տարվա անկման ֆոնին մենք հիմա մի փոքր որոշակիորեն աճ ունենք, նախ սա արդեն իսկ նշանակում է, որ մենք մեծ հաշվով դրական դինամիկա չունենք, որովհետև նախորդ տարի  ցածր է բազան եղել և մենք դրա նկատմամբ ենք մի չնչին  աճ ունեցել»,- բացատրեց մասնագետը: 

Ըստ նրա՝ որակական առումով շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում մենք ունենք ռեցեսիոն միտումներ. գյուղատնտեսությունում դա ավելի ցցուն է, իսկ շինարարությունում որոշակիորեն  պայմանավորված է մեր տնտեսական մոդելի թերի լինելով:

Անդրադառնալով 2018 թվականի կանխատեսումներին՝ տնտեսագետը նշեց, որ դրական դինամիկա այս պահի դրությամբ ակնկալել պետք չէ: Քանի որ, եթե անցած տարի կային մի քանի շինարակական նախաձեռնություններ, ապա այս տարի նման միտում չի նկատվում.

«Չպետք է մոռանալ, որ հաշվետվողականության տեսանկյունից Ամուլսարի, Թեղուտի հետ կապված որոշակիորեն արտադրական շինարարությունների ծավալների մեծացումը այդ ցուցանիշի վրա ինչ-որ չափով ազդել են: Իսկ նման մեծ նախագծեր 2018-ին չեն  նախատեսվում է: Այսինք  եթե հիմնական շարժիչ ուժը դիտարկում ենք միջին  խավը, որը որ պետք է ձևավորի շուկայում պահանջարկ, այս առումով, այսուհանդերձ, 2018 թվականը բավականաչափ խնդրահարույց է լինելու: Ցուցանիշի աճը պետք է ապահովել, օրինակ ,ավելի գրավիչ դարձնելով հիփոթեքային պայմանները և դրան զուգընթաց նաև միջին խավի մոտ գնողունակության բարձրացումը»,-եզրափակեց տնտեսագետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթար Արմավիրի մարզում․ կա մեկ զոհ, վեց վիրավոր

18:30 06.08.2025

Վթար Արմավիրի մարզում․ կա մեկ զոհ, վեց վիրավոր

Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա միմյանց են բախվել «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են հոսպիտալացվել նաև «Նիսանի» վարորդն ու երեք ուղևորները։ «Նիսանի» մյուս` 22-ամյա ուղևորը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Կազմված փաստաթղթերը […] ...

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

17:50 06.08.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

17:42 06.08.2025

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:35 06.08.2025

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:25 06.08.2025

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...

«Ռեալը» նոր  «9» համար կունենա

17:17 06.08.2025

«Ռեալը» նոր «9» համար կունենա

Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...

BACK_TO_TOP