Քվեարկություն կոճղի վրա, բեռնախցիկում, ավտոբուսում. ՌԴ հանրաքվեն և նախագահական ժամկետը երկարաձգելու նախադեպերն այլ երկրներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Քվեարկություն կոճղի վրա, բեռնախցիկում, ավտոբուսում. ՌԴ հանրաքվեն և նախագահական ժամկետը երկարաձգելու նախադեպերն այլ երկրներում

20:16 26.06.2020

Հունիսի 26-ին Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ քվեարկության երկրորդ օրն է։ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը կտևի 1 շաբաթ։ Իսկ հուլիսի 1-ը կլինի քվեարկության հիմնական օրը։ Երկրի իշխանությունները նման քայլի են գնացել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Մոսկայում և Նիժեգորոդսկի մարզում անցկացվում է նաև էլեկտրոնային քվեարկություն։ Հունիսի 26-ի առավոտվա տվյալներով՝ էլեկտրոնային քվեարկությանն արդեն մասնակցել է գրանցվածների 50 տոկոսից ավելին։

Էլեկտրոնային քվեարկության շուրջ հենց առաջին օրը աղմուկ էր բարձրացել։ Ռուս լրագրող Պավել Լոբկովը ցույց էր տվել, որ կարելի է քվեարկել 2 անգամ՝ թե՛ ընտրատեղամասում, թե՛ օնլայն։

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան արձագանքել է այս միջադեպին՝ ասելով, որ եղել են մարդիկ, ովքեր 2 անգամ քվեարկելու փորձ են արել և հպարտությամբ հայտնել են այդ մասին, սակայն նման բան ոչ ոքի չի հաջողվի։ Պամֆիլովան շեշտել է, որ քվեարկության որոշակի փուլում նման մարդիկ, միևնույն է, բացահայտվելու են։

Ռուսաստանի որոշ շրջաններում նորագույն պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվել է նաև բացօթյա քվեարկություն՝ կրկին հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը։ Քվեարկության այս ոչ սովորական ձևը տարբեր դրսևորումներ է ունեցել և սոցիալական ցանցերում լուրջ քննարկումների տեղիք տվել։

Վլադիվոստոկում ընտրատեղամասերից մեկը եղել է ոչ ավել, ոչ պակաս, մեքենայի բեռնախցիկում՝ շենքերից մեկի բակում։

Բրյանսկում և Ուլյանովսկի շրջանի Կոմարովկա գյուղում մարդիկ քվեարկել են կոճղի վրա։

Որոշ տեղերում սեղանի և կոճղի գործառույթները կատարել է քարը։

Ընտրատեղամասերից մեկը տեղակայվել է ֆուտբոլային դաշտի տարածքում, մեկ այլ դեպքում էլ մարդիկ քվեարկել են մանկական խաղահրապարակում։

 

Իսկ Տվերում ընտրատեղամասի դերում հանդես է եկել ավտոբուսը։

Ներսում թե բացօթյա, հանրաքվեի նախնական արդյունքներն, ամենայն հավանականությամբ, հայտնի կլինեն արդեն հուլիսի 1-ին։ Եթե Ռուսաստանի քաղաքացիները կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխություններին, ապա նախագահական նախկին ժամկետները կզրոյացվեն, և տեսականորեն Վլադիմիր Պուտինը կարող է երկիրը ղեկավարել մինչև 2036թ.-ը։

Պուտինը նախագահի կամ վարչապետի պաշտոնում Ռուսաստանը ղեկավարում է 1999 թ.-ի դեկտեմբերի 31-ից։

Ի դեպ, Ռուսաստանը միակ երկիրը չէ, որը փորձել է շրջանցել նախագահի կառավարման ժամկետների սահմանադրական սահմանափակումը։ Constitution Unit միջազգային միության փորձագետների հաշվարկների համաձայն՝ 1875-2011 թթ․-ի ընթացքում պետությունների ղեկավարների գրեթե մեկ քառորդը այս կամ այն կերպ փորձել է շրջանցել կառավարման ժամկետի սահմանափակումները, և նրանցից 71-ին, այսինքն՝ 20 տոկոսին, դա հաջողվել է։

Դա կատարվել է՝ գործող սահմանադրությունում փոփոխություններ կատարելով կամ նոր սահմանադրություն ընդունելով, հանրաքվե անցկացնելով կամ խորհրդարանի միջոցով փոփոխություններն ընդունելով։

Սահանադրական իրավունքի մասնագետների հաշվարկներով՝ նախագահի ժակետը սահմանափակող դրույթ է պարունակում վերջին 2 հարյուրամյակի ընթացքում ընդունված սահմանադրությունների մոտ 60 տոկոսը։ Դա առաջին անգամ սահմանադրությամբ ամրագրել են լատինամերիկյան երկրները 19-րդ դարի սկզբում։

BBC-ի ռուսական ծառայությունն առանձնացրել է մի քանի երկրներ, որոնք չեղարկել են նախագահական ժամկետի սահմանափակումները։

Նման օրինակները շատ են աֆրիկյան երկրներում. Չադի նախագահ Իդրիս Դեբին պետության ղեկին է գտնվում արդեն 30 տարի։ Կամերունի 87-ամյա նախագահ Փոլ Բիյան երկիրը ղեկավարում է 45 տարի։

2015թ․-ին անցկացված հանրաքվեից և նախագահական ժամկետի սահմանափակումը վերացնելուց հետո Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենի Սասսու Նգեսոն իշխում է արդեն 36 տարի։

Իսկ Ռոբերտ Մուգաբեն 37 տարի ղեկավարում էր Զիմբաբվեն, մինչև 2017թ-ին նրան զրկեցին իշխանությունից իր իսկ համախոհները։

Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը երեք անգամ հանրաքվե է անցկացրել՝ իր լիազորությունների ընդլայնման կամ երկարաձգման համար։

ԱՊՀ երկրներից, օրինակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է արդեն 25 տարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

12:24 19.08.2025

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

Սպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

12:15 19.08.2025

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

12:05 19.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

Բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP