21:41 26.06.2020
Շվեդիայի գլխավոր վարակաբան Անդերս Թեգնելը համաձայն չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, որը Շվեդիան ներառել էր Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկման վտանգի տակ գտնվող երկրների ցանկում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Թեգնելը նշել է, որ ԱՀԿ-ն տվյալները բոլորովին սխալ է մեկնաբանում։ Նրա խոսքով՝ ճիշտ է, Շվեդիայում դեպքերի աճ նկատվում է, սակայն դա պայմանավորված է թեստավորումների քանակի ավելացմամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ԱՀԿ-ն մտավախություն էր հայտնել, որ Եվրոպայի 11 երկրում վիրուսի ցուցանիշներն այնքան են բարձրացել, որ անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում տարածաշրջանում առողջապահական համակարգերը կրկին կհայտնվեն կոլապսի եզրին։ Այդ երկրների ցանկում նշվել են Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիային Մակեդոնիան, Ալբանիան, Կոսովոն և Շվեդիան։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ԵՄ անդամ երկիր Շվեդիայում վերջին 14 օրերի ընթացքում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով 155 մարդ է հիվանդանում կորոնավիրուսով, ինչն ավելի բարձր է, քան կազմակերպության կողմից սահմանված եվրոպական տարածաշրջանում, բացի Հայաստանից։
Ի դեպ, ի տարբերություն եվրոպական այլ երկրների՝ Շվեդիան կարանտինային սահմանափակումներ չի մտցրել, չի փակել դպրոցներն ու հանրային վայրերը, միայն արգելել է մեծ հավաքները։ Այնտեղ մինչև օրս կորոնավիրուսով վարակվել է 65 հազար մարդ, որոնցից 5200-ից ավելին մահացել է։ Այս ցուցանիշները շատ ավելի բարձր են, քան Շվեդիայի հարևան երկրներինը։
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...
12:24 19.08.2025
Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՊուտինինՍպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...
12:15 19.08.2025
Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու ԶելենսկինՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...
12:05 19.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ըԲացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...
11:52 19.08.2025
Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցելՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...