ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, 762 պացիենտ առողջացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, 762 պացիենտ առողջացել է

10:57 27.06.2020

Հունիսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23909 դեպք, որոնցից 12911-ն` առողջացած, 420-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 107108 թեստավորում:

Նախորդ օրը կատարվել է 2062 թեստավորում, որից 1400-ը՝ բացասական արդյունքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 762 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 133-ի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք․ ՀՀ ԱՆ

15:19 06.05.2024

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք․ ՀՀ ԱՆ

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է: Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 […] ...

Բելգորոդի շրջանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թվում կան երեխաներ

14:48 06.05.2024

Բելգորոդի շրջանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թվում կան երեխաներ

Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի, նրանցից երեքը երեխաներ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Ըստ օպերատիվ տվյալների՝ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ուկրաինացի ազգայնականների հարձակման հետևանքով տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա»,- ասել է Կուզնեցովը։ ...

Բժիշկը նշել է վիտամինային հավելում, որը տարեցները կարող են ընդունել ամբողջ տարին

00:02 05.05.2024

Բժիշկը նշել է վիտամինային հավելում, որը տարեցները կարող են ընդունել ամբողջ տարին

Բրիտանացի բժիշկ Մայքլ Մոսլիի խոսքով՝ տարեց մարդիկ կարող են ամբողջ տարին վիտամին D-ի հավելումներ ընդունել։ Այս նյութն օգնում է կանխարգելել հաստ աղիքի քաղցկեղը և դեմենցիան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բժիշկը բացատրել է, որ տաք և արևոտ կլիմայական պայմաններում ապրելիս անհրաժեշտ է վիտամին D-ի հավելումների մշտական ​​ընդունում։ Ճիշտ սնուցումը ևս օգնում է օրգանիզմում պահպանել […] ...

Նշվել է ուշադրության և հիշողության վատթարացման ոչ ակնհայտ պատճառ

23:12 04.05.2024

Նշվել է ուշադրության և հիշողության վատթարացման ոչ ակնհայտ պատճառ

Բոստոնի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ապնոէն (քնած մարդու մոտ շնչառության պարբերական կանգ) կարող է առաջացնել ուշադրության և հիշողության վատթարացում՝ գիշերային հանգստի որակի նվազման պատճառով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի (AAN) կայքում։ Հետազոտությանը մասնակցել է 4257 մարդ։ Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ՝ պատասխանելով իրենց քնի որակի, ինչպես նաև հիշողության և մտածողության հետ կապված […] ...

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

23:50 03.05.2024

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […] ...

Խալերի և քաղցկեղի կապի մասին տարածված միֆը հերքվել է

22:35 03.05.2024

Խալերի և քաղցկեղի կապի մասին տարածված միֆը հերքվել է

Պնդումը, թե խալերի պարբերական վնասումը հանգեցնում է մաշկի քաղցկեղի, ոչ այլ ինչ է, քան առասպել, ասում է ուռուցքաբան Սունա Իսակովան։ Բժիշկը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հերքել է տարածված թյուր կարծիքը։ Իսակովայի խոսքով՝ ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում […] ...

BACK_TO_TOP