17:15 29.06.2020
Կորոնավիրուսի արձանագրված դեպքերի և մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն է։ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ այնտեղ մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 2.637.077 դեպք, որոնցից 128.437-ը մահացել է։
Հիվանդությունը ոչ մի կերպ, կարծես, չի նահանջում։ Դեպքերի աճ է նկատվում երկրի 36 նահանգում։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Արիզոնայում, օրինակ, դեպքերի թիվը հունիսին աճել է 267 %-ով։
Ֆլորիդայում մեկ օրում ավելի քան 9500 նոր դեպք է արձանագրվել։ Ըստ մասնագետների՝ Ֆլորիդան կարող է դառնալ ԱՄՆ-ում վիրուսի նոր էպիկենտրոնը։ Նոր դեպքերի պատճառով Տեխասն ու Ֆլորիդան դադարեցրել են նահանգները վերաբացելու իրենց ծրագրերը։ Մայամիում հուլիսի 4-ի Անկախության օրվա տոնին ընդառաջ հանրության առջև կփակվեն ծովափերը։
Կալիֆոռնիայի որոշ հատվածներում ևս կորոնավիրուսի աճ է արձանագրվել։ Նահանգապետ Գևին Նյուսոմը հրահանգել է մի քանի շրջաններում, այդ թվում՝ Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Քինգզում անհապաղ փակել բարերը։
ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հայտնել է, որ նոր հիվանդների մեծ մասը 35 տարեկանից ցածր է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ գուցե ախտանիշներ չլինեն, և իշխանությունների համար ավելի դժվար լինի սանձել նոր բռնկումները։
Ամերիկյան միայն 2 նահանգ՝ Կոնեկտիկուտը և Ռոդ Այլանդն են արձանագրել նոր դեպքերի նվազում։
Ի դեպ, ըստ հարցումների՝ կորոնավիրուսի ստեղծած ճգնաժամը մեծապես փոխել է ԱՄՆ-ի ընկալումը եվրոպացիների աչքերում։
Պարբերականը հաղորդում է, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Դանիայում և Պորտուգալիայում հարցվածների ավելի քան 60%-ը նշել է, որ կորցրել է վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ՝ որպես համաշխարհային առաջատարի։
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...
12:24 19.08.2025
Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՊուտինինՍպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...
12:15 19.08.2025
Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու ԶելենսկինՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...
12:05 19.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ըԲացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...
11:52 19.08.2025
Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցելՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...