Իրանի իշխանությունները Թրամփի ձերբակալության հրաման են տվել և դիմել Ինտերպոլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Իրանի իշխանությունները Թրամփի ձերբակալության հրաման են տվել և դիմել Ինտերպոլ

22:20 29.06.2020

Իրանի դատական իշխանությունները ձերբակալության հրաման են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ևս 30-ից ավելի մարդու համար, ովքեր, ըստ Թեհրանի, պատասխանատվություն են կրում հունվարի 3-ին Իրանի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Այս մասին հաղորդում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ հղում անելով Associated Press-ին։

Ըստ Թեհրանի դատախազ Ալի Մեհրի՝ Թրամփը և մյուսները մեղադրվում են «սպանության և ահաբեկչության» համար։ Դատախազը, սակայն, չի հստակեցրել, թե բացի Թրամփից՝ ում է ուզում ձերբակալել Իրանը։

Մեհրը շեշտել է, որ Իրանը մտադիր է հասնել արդարության նույնիսկ այն բանից հետո, երբ Թրամփը կհեռանա նախագահի պաշտոնից։ Պաշտոնյան նշել է, որ Իրանը Ինտերպոլին խնդրել է «կարմիր ծանուցում», այսինքն՝ ամենաբարձր գերակայություն տալ Թրամփի և Սոլեյմանիի սպանության մյուս մեղավորների ձերբակալությանը։

Ըստ գործակալության՝ Ինտերպոլը որևէ կերպ չի մեկնաբանել Իրանի իշխանությունների հայցը։

Հիշեցնենք, որ 2020թ.-ի հունվարի 3-ին Թրամփի հրամանով ծավալված ամերիկյան հատուկ գործողությունների ընթացքում Բաղդադում սպանվել էր Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիական աշխարհազորայինների փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը։ Ի պատասխան այս գործողությունների՝ հունվարի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարվածել էր Իրաքում գտնվող ալ-Ասադ ռազմաբազային և ռազմական օբյեկտին, որտեղ տեղակայված էին ամերիկյան զորքերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

12:24 19.08.2025

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

Սպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

12:15 19.08.2025

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

12:05 19.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

Բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP