22:22 05.07.2020
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպի փաստաբանները հայտարարել են, որ դերասանի նախկին կինը՝ Էմբեր Հերդը դավաճանել է նրան ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և դերասան Ջեյմս Ֆրանկի հետ, գրում է Sky News-ը:
Փաստաբան Դեյվիդ Շերբորնը հայտարարել է, որ բազմաթիվ փաստեր ունի, ինչը հերքում է ամուսնալուծության կեղծ պատճառը՝ բռնությունը:
Հիշեցնենք՝ դերասանուհին մեղադրել էր իր նախկին ամուսնուն բռնություն կիրառելու մեջ: Կինը նաև պնդել է, թե տանջվել է Ջոնի Դեպի՝ իր անհավատարմության մասին կասկածների պատճառով:
Նախկին ամուսինը հերքում է բռնութան հետ կապված բոլոր մեղադրանքերը: Վերջինիս փաստաբանները կադրեր են գտել, որոնցում Էմբեր Հերդը լողազգեստով է և Իլոն Մասկի հետ՝ վերելակում: Մի քանի լուսանկարներում զույգը գրկախառնված է: Փաստաբանները պնդում են, որ այդ լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ Դեպն ու Հերդը եղել են դեռ ամուսիններ և ապրել են նույն հյուրանոցում: Կադրեր կան նաև Դեպի և Հերդի լոսանջելեսյան ամառանոցից, որտեղ երևում է, որ կինն այլ տղամարդու հետ է, ենթադրաբար՝ դերասան Դեյվիդ Ֆրանկի: Փաստաբանը պնդում է, որ այդ կադրերը առանձնատան տեսահսկման սարքից է վերցրած, և հանդիպումը կայացել է Ջոնի Դեպի կողմից կնոջը բռնության ենթարկելու ենթադրյալ դեպքից րոպեներ անց:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...