Ղազախստանում կորոնավիրուսի տարածման պատճառով կարանտինային լրացուցիչ միջոցառումներ են սահմանվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Ղազախստանում կորոնավիրուսի տարածման պատճառով կարանտինային լրացուցիչ միջոցառումներ են սահմանվում

16:14 02.07.2020

Ղազախստանում հուլիսի 5-ից 2 շաբաթով լրացուցիչ կարանտինային միջոցառումներ կսահմանվեն կորոնավիրուսի դեպքերի աճի և երկրում վարակաբանական իրավիճակի բարդացման պատճառով։ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետի մամուլի ծառայությունը պետական հանձնաժողովի նիստից հետո։

Որպես սահմանափակող միջոցառում՝ կդադարեցվի ուղևորատար ավտոբուսային հաղորդակցությունը մարզերի միջև, հանրային տրանսպորտի աշխատանքը կսահմանափակվի՝ ըստ ժամերի։

Միջազգային ավիահաղորդակցությունը կպահպանվի՝ առանց ավելացնելու երկրների ցանկը։ Կպահպանվի նաև շրջանների միջև ավիահաղորդակցությունը և երկաթուղային հաղորդակցությունը՝ որոշակի սահմանափակումներով։

14 օրով կարգելվի գեղեցկության սրահների, վարսավիրանոցների, մարզասրահների, լողավազանների, պարենային և ոչ պարենային փակ շուկաների գործունեությունը։ Արգելքը տարածվում է նաև լողափերի, ջրաշխարհների, մշակութային օբյեկտների, ցուցահանդեսների, ֆորումների, կոնֆերանսների, զվարճանքի կենտրոնների, նախադպրոցական հաստատությունների, կրոնական օբյեկտների, կինոթատրոնների, մանկական ճամբարների և ֆուդկորտների աշխատանքի վրա։

Բացի դրանից՝ Ղազախստանի իշխանությունները արգելել են զանգվածային միջոցառումների անցկացումը։

Պետական մարմինների, պետական ընկերությունների և այլ կազմակերպությունների աշխատակիցների առնվազն 80%-ը կշարունակի աշխատել հեռավար։

Կաշխատեն դեղատները, մթերային խանութները և բաց շուկաները։

Ելնելով վարակաբանական իրավիճակից՝ այս լրացուցիչ սահմանափակումները կարող են երկարաձգվել կամ խստացվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

13:00 19.08.2025

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

12:50 19.08.2025

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

12:39 19.08.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

Միացյալ Նահանգներն այլևս ուղղակիորեն զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ վաճառում է այն՝ ՆԱՏՕ-ի միջոցով եվրոպական երկրներից վճարման դիմաց, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո: «Մենք այլևս Ուկրաինային զենք չենք տալիս։ Մենք այլևս Ուկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք […] ...

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

BACK_TO_TOP