17:23 02.07.2020
ԱՄՆ Սենատում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ինչպես ենթադրվում է, պատասխանատվություն են կրում «Թալիբան» իսլամական արմատական շարժման հետ «դավադրություն» կազմելու համար։
DW պարբերականի փոխանցմամբ՝ միջազգային հարցերով սենատի հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Բոբ Մենդեսը կոչ է արել այս շաբաթ քննարկվող ռազմական ծախսերի մասին օրինագծում ներառել Պուտինի և Շոյգուի դեմ սահմանափակումների կիրառման հարցը։ Նա առաջարկել է սառեցնել ԱՄՆ-ում Պուտինի և Շոյգուի ակտիվները, ինչպես նաև արգելել նրանց մտնել ԱՄՆ տարածք։
Պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նույնպես անհրաժեշտ է համարում Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։ Փելոսին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է իր պարտավորությունները չկատարելու մեջ։
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոնգրեսականների առաջարկը՝ ասելով, որ «Վաշինգտոնում այժմ շատ բաներ են տեղի ունենում, որոնք դժվար է բացատրել»։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին The New York Times պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ, վկայակոչելով անանուն աղբյուրներ, նշում էր, որ Ռուսաստանը գաղտնի կերպով պարգևատրում է առաջարկել թալիբներին ԱՄՆ-ի զինվորականների սպանության համար։ Միևնույն ժամանակ, լրագրողները պնդում էին, որ Թրամփին հետախուզության այս տվյալների մասին հայտնել են դեռ 2020թ. մարտին։
ՌԴ արտգործնախարարությունն այս հոդվածն անվանել է «ֆեյք», իսկ «Թալիբանը» հերքել է հոդվածում նշված տեղեկությունները։
13:13 19.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
13:11 19.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվելՄասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...
13:00 19.08.2025
Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել էՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...
12:50 19.08.2025
Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուցԷստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...
12:39 19.08.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվինՄիացյալ Նահանգներն այլևս ուղղակիորեն զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ վաճառում է այն՝ ՆԱՏՕ-ի միջոցով եվրոպական երկրներից վճարման դիմաց, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո: «Մենք այլևս Ուկրաինային զենք չենք տալիս։ Մենք այլևս Ուկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք […] ...
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...