Նոր զարգացումներ Երևանի կենդանաբանական այգու շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Նոր զարգացումներ Երևանի կենդանաբանական այգու շուրջ

18:29 15.06.2018

Կենդանաբանական այգում տարածված վարակի ու կենդանիների անկման պատմությունը շարունակում է քննարկումների առիթ դառնալ:

«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը ձայնագրություն է հրապարակել, որտեղ հարցնում է ՀԳԳԱ ակադեմիկոս Հովհաննես Նաղաշյանին, թե քանի ամիս պետք է կարանտին հայտարարվի տուբերկուլյոզի դեպքում։

«Մինիմում 6 ամիս»,- պատասխանում է ակադեմիկոսը՝ հավելելով, որ շատ վրդովված է, որ չի պահվել, մարդիկ կարող էին գնալ և վարակվել:

«Սիրելի ծնողներ, մի՛ տարեք ձեր բալիկներին Երևանի կենդանաբանական այգի։

Այգում կենդանիների զանգվածային անկում է տեղի ունեցել․ տուբերկուլյոզից։ Այս հանգամանքը շուրջ 5 ամիս այգու տնօրենը թաքցրել է։ Հիմա էլ, երբ լրագրողները բարձրաձայնել են այս դեպքի մասին, նույն տնօրինությունը ճիգեր է գործադրում, որ հերքի, թե թաքցրել է այդ տեղեկությունը։ Թեպետ, հերքելով, ըստ էության՝ հաստատել են, որ իրականում կա տուբերկուլյոզի խնդիրը, և հաստատել են, որ եղել է անկում։

Ի լրումն, ինչ-որ դժվար է մտաբերել, թե այդ ե՞րբ է Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հրապարակավ հայտարարել կամ նախազգուշացրել հանրությանը, որ այգում նման խնդիր կա՝ հորդորելով ձեռնպահ մնալ այգի այցելելուց։ Այսինքն, որ ասում են՝ չեն թաքցրել, այդ չթաքցնելը ինչո՞վ է դրսևորվել։ Իսկ հիմա էլ անում են հայտարարություններ, որ էլի հարցեր են հարուցում։

Օրինակ, մի տեղ ասում են, թե՝ մոտ մեկ շաբաթ են տևել հակահամաճարակային միջոցառումները, մյուս դեպքում՝ եզակի կենդանատեսակի անկումը (օրինակ՝ Դավթի եղջերուն, որից միայն մեկն ուներ այգին եւ որը հազվադեպ հանդիպող կենդանատեսակ է համարվում) այգու ներկայացուցիչը համարում է դյուրությամբ վերականգնելի կորուստ։Ցանկացած համաճարակաբանի հարցրեք և նա կասի, որ տուբերկուլյոզի դեպքում շատ ավելի ժամանակ է պահանջվում, ընդհուպ մինչև մեկ կարանտինային տարի։

Ես հարցում եմ արել սննդի անվտանգության պետական ծառայությանը, որպեսզի լրագրողներիս տրվի անասնաբուժական կարանտինային ծառայության համափարփակ ինֆորմացիա, որից էլ կերևար, թե կենդանաբանական այգում, որ կենդանին ի՞նչ ժամանակահատվածում է անցել կարանտինային շրջանը։ Ժամկետը երեկ լրացավ, ասացին այսօր կլինի, բայց նույն այդ ծառայության ներսից լուր է հասնում, որ խուճապի են մատնվել այգում և արհեստականորեն ձգձգում են իմ հարցերի պատասխանները։ Ավելին ասեմ, նույն կառույցից մեր աղբյուրները պնդում են, ոչ թե մոտ երեք տասնյակի այլ հարյուր, երկու հարյուր կենդանու անկման դեպքերի մասին։

Մի՞թե այցելուների առողջությունը, մեր երեխաների առողջությունը քիչ կարևոր են, որ կարևոր տեղեկության հետ կապված նման խորամանկությունների գնա այգու ղեկավարությունը։ Էլ չենք ասում այն մասին, որ անկյալ կենդանիներից, օրինակ, լամաների դեպքում, հապշտապ լամա են բերել այլ երկրից, որ կորուստը շատ աչք չծակի․․․
Եթե մենք Նոր Հայսատան ենք կառուցում, ապա անցած-գնացած իշխանությունների սանիկ-քավորական մեթոդներին դեմն էլ պիտի առնենք։ Այս անկման դեպքերը արդեն իսկ համապատասխան մարմինները պետք է քննեն, ոչ թե պետք է խորամանկեն, կամ լրագրողներին պիտակավորեն, թե պատվերով նյութեր են գրում։ Այդ մեղադրանքները հնչեցնողների աշխատանքային թերացումները մանրամասն հետաքննելը ցույց կտա, թե ո՞վ և ո՞ւմ է վճարում։
Հ․Գ․ Հատուկ չհասկացող ֆեյքերի համար դնում եմ ձայնագրություն ՀԳԳԱ ակադեմիկոս Հովհաննես Նաղաշյանի մեկնաբանությամբ․ տուբերկուլյոզի մասով»,- գրել է Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր առողջապահության նախարարի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հորդորել էր ծնողներին զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս, իսկ SHANTNEWS.am-ը երեկ եղել է կենդանաբանական այգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

BACK_TO_TOP