23:09 06.07.2020
Ֆրանիսիայի, Նիդեռլանդների ու Անգլիայի ոստիկանները համատեղ իրականացրել են կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի աննախադեպ օպերացիա: Ձերբակալված է ավելի քան 1000 մարդ, առգրավված է մեծ քանակությամբ զենք- զինամթերք, միլիոնավոր ֆունտ ստերլինգ ու եվրո, տոննաներով թմրանյութ: Ոստիկանությունը կարողացել է գաղտնազերծել գաղտնի չաթ, որով շփվել են հանցագործները:
Մեծ Բրիտանիայում ավելի քան 740 մարդ է ձերբակալվել, Նիդեռլանդներում՝ 100-ից ավելի, Ֆրանսիայում կոնկրետ թիվ չի նշվում, սակայն հաղորդում են, որ հարյուրավոր մարդիկ են ներգրավված անօրինական գործունեության մեջ: Ձերբակալվել են նաև ոստիկաններ, որոնք մեղադրվում են հանցավոր խմբերին աջակցելու համար: Ոստիկանների թվում, ըստ տեղեկությւնների, բարձրաստիճան պաշտոնյաներ չկան:
Համատեղ օպերացիան սկսվել է 2016 թվականից և ղեկավարվել է Եվրոպոլի կողմից: Մեծ Բրիտանիայում այդ օպերացիային մասնակցել է ավելի քան 500 մարդ: Ձերբակալվածների մոտից առգրավվել են առձեռն 54 մլն ֆունտ ստերլինգ: Գումարը գտնվել է սենյակների պահարաններից, մահճակալների տակից՝ սուպերմարկետների տոպրակներում փաթեթավորված: Նույն տեղում գտնվել է նաև 2 տոննա թմրանյութ, որից մեկուկեսը՝ կոկաին, 28 մլն Էթիզոլամայի դեղահաբ, 77 միավոր զենք, դրանց թվում` Կալաշնիկովի ավտոմատներ, և 55 պրեմիում դասի մեքենա:
Նիդեռլանդներում հայտնաբերվել է ավելի քան 20 մլն եվրո, 8 տոննա կոկակին, 1.2 տոնա մետամֆետամին: Ֆրանսիան Venetic օպերացիայի արդյունքների մասին կհայտնի ավելի ուշ:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվելու սպանության փորձերի, սպանության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ավազակային հարձակումների համար: Օպերացիան իրականացնելու համար իրավապահներին հաջողվել է կոտրել EncroChat հեռախոսային մեսենջերը: Այդ մեսենջերը ստեղծել է օրինական դաշտում աշխատող հոլանդական մի կազմակերպություն և հավաստիացրել է, որ այն բացարձակ ապահովագրված է արտաքին ազդեցությունից: Մեսենջերն աշխատել է Android օպերացիոն համակարգ ունեցող հեռախոսներով և Blackberry ապարատներով: Մեսենջերն արժե 1.500 դոլար՝ կես տարվա համար: Ընդ որում, ընկերությունն ինքն է տեղադրում այդ ծրագիրը նոր հեռախոսի մեջ. ինքնուրույն ներբեռնել հնարավոր չէ: Հեռախոսի ծրագրերի թվում այն չի երևում, հեռախոսը միացնելուց անտեսանելի է, սակայն երկրորդ անգամ սեղմելուց հետո միայն հնարավոր է մուտք գործել այդ չաթ: Բրիտանական ոստիկանության տվյալներով՝ EncroChat է օգտագործում 60 000 մարդ, 10 0000-ը՝ Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիայի իրավապահները կարծում են, որ այդ չաթից օգտվողների մեծ մասը հանցավոր գործունեություն է իրականացնում: Մեծ Բրիտանիայի ոստիկանները կարծում են, որ չաթն օգտագործվում է նաև փողերի լվացման համար: Չաթից օգտվել են նաև Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացի, որոնք այժմ դատապարտված են սպանության համար ցմահ ազատազրկման: Ոստիկանությունը չի հայտում, թե երբվանից են կոտրել այդ չաթը և սկսել հետևել, սակայն հունիսի 13-ին մեսենջերի մշակողները օգտատերերին հայտարարություն են ուղարկել, որ համակարգը «կոտրված» է և հեռախոսներից պետք է շտապ ազատվել:
Հանցավորության դեմ պայքարի Ազգային գործակալությունը հրապարակել է գաղտնի նամակներից երկուսը. «Մեր վերջը եկել է», «Կարծես թե մեծ պրոբլեմի մեջ ենք»:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...