Արարատ Միրզոյանը եվրոպական ընկերությունների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումներ ներգրավելու կոնկրետ նախագծեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Արարատ Միրզոյանը եվրոպական ընկերությունների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումներ ներգրավելու կոնկրետ նախագծեր

22:31 15.06.2018

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 11-13-ը աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ` հանդիպումներ ունենալու մի խումբ եվրոպաբնակ հայազգի գործարարների հետ։ Այս մասին հայտնել է առաջին փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում.

«Հանդիպումներից առաջինը վերաբերում էր Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես, կարի արտադրության հետագա զարգացմանը և իտալական նորաձևության հայտնի տների հետ համագործակցությանը։ Քննարկված նախագծերը հնարավորություն կտան լուծել մարզերում բնակվող մի քանի հարյուր կանանց զբաղվածության հարցը։

Հաջորդ հանդիպումների ընթացքում քննարկեցինք Հայաստանում ջրամբարների կառուցման, քաղաքային շինարարության խթանման, վերականգնվող էներգետիկայի, այդ թվում նաև աննախադեպ ծավալով արևային էներգիայի արտադրության մեծացման հնարավորությունները։

Հանդիպումների վերջին շարքում խոշոր ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք օտարերկրյա ներդրողների համար հայաստանյան բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելու և ծավալուն ներդրումներ գրավելու հնարավորությունները և կոնկրետ նախագծերը։

Բոլոր հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին խնդրել եմ արձանագրել ու նաև փոխանցել իրենց միջազգային գործընկերներին, որ Հայաստանում իրապես ազատ և մրցակցային տնտեսության կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու դատական համակարգի անկախացումը միանգամայն նոր, շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում մեր երկրում լուրջ բիզնես գործունեություն ծավալելու համար»։

https://www.facebook.com/1st.deputy.primeminister/posts/1889056204466168

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP