Ճապոնական ֆենոմեն, ինչո՞ւ են ճապոնացիները Covid-19-ից հազվադեպ մահանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Ճապոնական ֆենոմեն, ինչո՞ւ են ճապոնացիները Covid-19-ից հազվադեպ մահանում

23:48 09.07.2020

Ոչ միայն Ճապոնիայում, հարևան Հարավային Կորեայում, Թայվանում, Հոնկոնգում և Վիետնամում ևս մահացության ռեկորդային ցածր ցուցանիշներ են գրանցվել այս ժամանակահատվածում: Ո՞րն է գաղտնիքը: Այդ երկրի փոխվարչապետի կարծիքով՝ ամբողջ խնդիրը «ճապոնացիների  բացառիկ հատկություններն են»:

Йокогама

Ի՞նչ է  «մինդոն»

Երբ այլ երկրերի ղեկավարները քննադատեցին Ճապոնիայի փոխվարչապետին, նա պարզաբանեց.

«Ես ասել եմ նրանց, որ մեր երկիրը և մեր մարդիկ  յուրահատուկ մինդո ունեն: Այստեղ նրանք բերաները բացեցին զարմանքից ու լռեցին»:

«Մինդոն» բառացի թարգմանած նշանակում է մարդու որակ կամ ավելի լայն իմաստով՝ մշակութային մակարդակ: Այդ գաղափարն ուղղակի կապ ունի Ճապոնիայի իմպերիալիստական ձգտումների, որպես ազգ ռասսայական առավելությունների մասին իրենց պատկերացումների և մշակութային շովինիզմի հետ: Այդ էր պատճառը, որ այլ երկրների ղեկավարները քննադատեցին Տարո Ասոյին: Այդուհանդերձ, թե ճապոնացիները, և թե  շատ գիտնականներ համոզված են, որ ճապոնացիներն իսկապես տարբերվում են այլ ազգերից, ունեն ինչ որ զարմանալի հատկութուն, որը նրանց  պաշտպանում է Covid-19 -ից: Գուցե մեծ դեր է խաղում այն, որ ճապոնացիները միշտ իրարից որոշակի հեռավորության վրա են, համբուրվել ու գրկախառնվել առանձնապես չեն սիրում: Բայց դա չէ գլխավոր  պատճառը: Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Տացուիկո Կոդաման ենթադրում է, որ  ճապոնացիները գուցե ավելի վաղ արդեն «հանդիպել» են Covid-19- ի կամ դրա նման ինչ որ այլ վիրուսի  հետ, որը հետք է թողել նրանց իմունիտետի վրա: Բանն այն է, որ այդ դեպքում իմունիտետն արդեն արտադրում է համապատախան համակարմիններ, որոնք պայքարում են վարակի դեմ:

Պրոֆեսոր Կոդաման ենթադրում է, որ SARS-CoV վարակը, որն առաջացնում է ատիպիկ թոքաբորբ, արդեն մեկ անգամ «պտտվել է» այդ տարածաշրջանում: Եվ հենց այդ է պատճառը, որ մահացության ցուցանիշն այդքան ցածր է: Պրոֆեսորի վարկածը միանշանակ չի ընդունվում:

Նա չի բացառում, որ ճապոնացիները գենետիկորեն տարբերվում են և ունեն ավելի ամուր իմունիտետ: Բայց պրոֆեսորը նաև համոզված է, որ այն երկրներում, որտեղ հաջողությամբ հաղթահարվել է կորոնավիրուսը, պարզապես կտրուկ արգելափակել են դրա տարածումն ու փոխանցումը:

Японские студенты в масках

 Դիմակը կարևոր է

Ճապոնացիները սկսել են համատարած դիմակներ կրել, կորոնավիրուսի համավարակից շատ ավելի վաղ:

Посетитель караоке

 Բացի այդ, դեռ 1950-ական թվականներից, երբ  Ճապոնիայում   թոքախտի համաճարակ էր, գործում էր վարակակիր կոնտակտավորների հսկման լավ մշակված  մեխանիզմ:

  2 առանձնահատկություն

Հենց համավարակի սկզբից ճապոնացիները հայտաբերեցին վարակի տարածման 2 հիմնական առանձնահատկություն:

Человек в маске в Японии

Վիճակագրությունը փաստում է, որ վարակման ուղիներն ու վայրերը հիմնականում նույնն են: Վարակվածների մեծ մասն, օրինակ, այցելել է համերգասրահներ կամ դիսկոտեկներ, որտեղ մարդիկ երգում են ու պարում: Ի դեպ, Ճապոնացիները շատ են սիրում կարաոկե այցելել: Կառավարությունն արագ գնահատեց իրավիճակը և սահմանափակեց հենց այդ վայրերի այցելությունները: Բացի այդ, այն ամենը, ինչ նպաստում է ինտենսիվ շնչառությանը, օրինակ՝ մարզասրահները, երեկույթները, ակումբային հավաքները բարերում ու փաբերում զրույցները՝ դրանք բոլորն արգելվեցին:

2-րդ կարևոր հանգամանքն այն էր, որ գիտնակաների համոզմամբ, վարակը տարածվում է այն քչաթիվ մարդկանց պատճառով, որոնք հաստատված ակտիվ վարակակիր են: Գիտնականները պարզել են, որ SARS Covid-2 վիրուսակիրների 80 տոկոսը չի տարածում այն, իսկ 20 տոկոսն ակտիվ տարածող է: Այդ  բացահայտումը ստիպեց կառավարությանը համատարած ու համազգային պրոֆիլակտիկա  հայտարարել.

1. Խուսափել փակ և վատ օդափոխվող տարածքներից:

2. Մարդաշատ վայրերից:

3. Դեմ դիմաց մարդկանց հետ ջերմ զրույցներից:

Բժիշկները վստահ են, որ այդ երեք կանոնի պահպանումն ավելի արդյունավետ է եղել, քան եթե ստիպեին մարդկանց տանը մնալ:

Ամեն ինչ ժամանակին

Պրոֆեսոր Կենձի Սիբույան կարծում է, որ ճապոնական ֆենոմենի գաղտնիքն այն է, որ ամեն ինչ ժամանակին է արվել: Վարչապետ Սինձո Աբեն դեռ ապրիլի 7- ին էր հայտարարել ոչ պարտադիր արտակարգ դրություն՝ մարդկանց ԽՆԴՐԵԼ ԷԻՆ մնալ տանը: Եվ մարդիկ մնում էին տանը: Ճապոնիայի կառավարությունը կարող է վստահ լինել, որ մարդիկ հավատում և կատարում են կառավարության խնդրանքը:

Ճապոնացիների ֆիզիկական առանձնահատկությունները

Գաղտնիք չէ, որ ճապոնացիները երկարակյաց են և առողջ: Այդ երկրում սիրտ-անոթային հիվանդություններով, շաքարախտով,ճարպակալմամբ տառապող մարդկանց ամենացածր տոկոսն է աշխարհում: Գիտնականները վստահ են, որ «ճապոնական ֆենոմեն» կոչվածը այս բոլոր հանգամանքների միավորումն է: Կառավարութունն իր հերթին ժամանակին միջոցներ է ձեռնարկել, իսկ մարդիկ էլ կատարել են կառավարության խնդրանքը՝  խուսափել են մարդաշատ վայրերից, դիմակներ են կրել, լվացել-ախտահանել են ձեռքերը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP