16:00 13.07.2020
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն այսօրվա նիստում մասնակի բավարարեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած՝ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:
Նշենք, որ Բադալյանի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ավելի վաղ հանձնաժողովին ներկայացրած հաղորդումն այն մասին, որ հարցազրույցներից մեկի ժամանակ դատավորի թեկնածուն կարծիք էր հայտնել մեկ այլ դատավորի՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին:
Նախորդ նիստին դատավորներ Արման Թովմասյանը և Մխիթար Պապոյանը ներկայացրին կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը՝ նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին որոշակի որակումներ թույլ տալով Կարապետ Բադալյանը խախտել է քաղաքական զսպվածության և չեզոքության նորմերը:
Կարապետ Բադալյանն էլ բացարկի միջնորդություն ներկայացրեց Մխիթար Պապոյանի դեմ, որը ևս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Բադալյանը հիշեցրեց՝ Պապոյանը բազմիցս հայտարարել է, որ Ալեքսանդր Ազարյանն իր ընկերն է, ուստի ինքն այս գործով չի կարող անկողմնակալ լինել:
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր մերժեց դատավոր Մխիթար Պապոյանին բացարկ հայտնելու միջնորդությունը, միևնույն ժամանակ, մերժեց դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը:
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...
19:08 08.05.2025
Այրվել է բեռնատարի խցիկըՄայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...