16:20 13.07.2020
ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու և նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությանը:
Դրա հերթական վկայությունն է ՃՈ աշխատակցի կողմից իր աշխատասենյակում պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացու նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ գործով դատարանի կողմից մեղադրական դատավճռի կայացումը:
Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ գլխավոր դատախազություն միջոցով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի դասակի հրամանատար Ն. Ա.-ն 2018թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, իր աշխատասենյակում ընդունել է Կապան քաղաքի մի բնակչի, ով պարզաբանումներ է պահանջել նույն օրը ՃՈ տեսուչներից մեկի կողմից իր վարած ավտոմեքենան կանգնեցնելու կապակցությամբ: Քաղաքացու և Ն. Ա.-ի խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ վերջինս քաղաքացուն գցել է գետնին և ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցավոր արարք կատարելու համար 2018թ. դեկտեմբերի 18-ին Ն. Ա.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
2019թ. փետրվարի 5-ին, մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործն ուղարկել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:
2020թ. հունիսի 30-ին դատարանն ամբաստանյալ Ն. Ա.-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի ժամկետով և նույն որոշմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ դատարանն ամբաստանյալին ազատել է հիմնական՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց:
Միաժամանակ, դատարանը, որպես լրացուցիչ պատիժ նրան 1 տարի ժամկետով զրկել է ՀՀ ոստիկանությունում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Բացի վերոնշյալը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննություններն օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրանց պատշաճ արագությունն ապահովելու նպատակով այդ բողոքներն ու պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու համար։
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...
10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...