17:44 14.07.2020
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:
Վերջինս մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարիի և Այգեպարի հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները։ «Տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները»։
«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, հակառակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, հաջակցություն որի հանդես են եկել ՀԱՊԿ անդամ պետությունները, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ ներկայումս՝ անգամ փորձելով կյանքի կոչել դրանք։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը»:
Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:
«Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ:
Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»:
Ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կշարունակի աշխատանքներ տանել ՀԱՊԿ շրջանակներում:
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...
13:00 09.06.2025
Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկինԻրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...