Իհարկե, դա քնած զինվորին կացնահարել չէ, ոչ էլ անմեղ բլոգերին խեղդել. Լապշինը՝ ադրբեջանական հերթական ձախողման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Իհարկե, դա քնած զինվորին կացնահարել չէ, ոչ էլ անմեղ բլոգերին խեղդել. Լապշինը՝ ադրբեջանական հերթական ձախողման մասին

11:23 15.07.2020

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական ԶՈւ կողմից «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցմանը: Այն իսրայելական արտադրության է, գերժամանակակից ու շատ թանկ՝ մոտ 30 միլիոն դոլար: ԱԹՍ-ն կարող է օդում մնալ ավելի քան 30 ժամ:

Լապշինը նշել է, որ այս ԱԹՍ-ն կիրառվում է հետախուզական նպատակներով, հակառակորդի ավիացիոն և ցամաքային ուժերի համար խոչընդոտների ստեղծման համար: Այն արտադրվում է 2009 թ.-ից, մինչ օրս այս ԱԹՍ-ներն իրենց դրսևորել են լավագույնս:

«Ադրբեջանում 10 կամ 15 նման ԱԹՍ կա, այժմ դրանց թիվը մեկով պակաս է: Փաստացի, սա առաջին դեպքն է, երբ նման մակարդակի սարք է ոչնչացվում: Մինչ օրս որևէ մեկը չի կարողացել այն «որսալ», այս սարքերը մշտապես կիրառվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Սուդանում, Աֆղանստանում: Կեցցե՛ն հայ զինվորական եղբայրները: Տղանե՛ր, ապրե՛ք դուք»,- գրել է նա:

Բլոգերը նշել է, որ խորհրդակցել է իր ընկերներից մեկի հետ, ով երկար տարիներ ինժեներ-ինստրուկտոր է եղել այս և այլ ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող Elbit Systems-ում: Վերջինս կարծիք է հայտնել, որ միայն ոչ պրոֆեսիոնալներն ու փնթիները կարող էին հարվածի տակ դնել ցանկացած բանակի համար կարևոր այս «թռչող ուղեղը»:

«Իհարկե, դա Բուդապեշտում քնած զինվորին կացնահարել չէ, ոչ էլ Բաքվում՝ չորսով անմեղ բլոգերին խեղդել»,- նշել է Լապշինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP