21:40 23.08.2020
Երբևէ լսե՞լ եք՝ ինչ- որ մեկն ասի, որ գիրք կարդալու հակում չունի, իսկ մաթեմատիկայի նկատմամբ հակում կամ ունակություններ չունենալու մասին հայտարարելուց շատերը չեն խուսափում: Կա տարածված կարծիք, թե մաթեմատիկական ունակություններով ոչ բոլորն են օժտված: Մինչդեռ դա խորը մոլորություն է, համոզված է հոգեբան Շիան Բեյլոկը: Վիճակագրության համաձայն՝ մարդկանց 93 տոկոսը «վախենում է» մաթեմատիկայից, իսկ դպրոցականների մեկ երրորդը լուրջ հոգեբանական խնդիր է ունենում մաթեմատիկական առաջադրանքը լուծելիս: Մինդեռ այդ նույն մարդիկ հեշտորեն կարողանում են լուծել այլ ավելի բարդ խնդիրներ:
Հոգեբան Շիան Բեյլոկը հայտարարել է, որ մաթեմատիկայի նկատմամբ վախն առաջանում է դեռ մանկուց, և դրանում մեծ դեր են խաղում ծնողներն ու հասարակության կարծրատիպերը: Բացի այդ, մաթեմատիկայից հիասթափությունն առաջանում է չար ու առարկայի ուսուցման մեթոդաբանությանն անծանոթ ուսուցիչների պատճառով, համոզված են Նյուֆաունդլենդի համասլարանի գիտնականները:
Մաթեմատիկայի ուսուցչի հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե ստիպել որ թեորեմներ անգիր արվեն, այլ հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ, զարգացնել տրամաբանություն: Սա նշանակում է, որ մաթեմատիկական ունակություններ ունեն բոլորը, բայց մանկական վախերն ու կարծրատիպերը խանգարում են զարգացնել այդ ունակությունները: Հոգեբանները նաև այսպիսով ժխտում են «հումանիտար» և «մաթեմատիկական ուղեղ» հասկացությունները: Դրանք հերթական միֆերն են՝ ստեղծված հենց նույն հասարակության կողմից: Այդպիսի միֆերը հանգեցնում են նրան, որ դպրոցականները պարզապես սկսում են խուսափել մաթեմատիկայից: Դրա ապացույցն է այն, որ ամբողջ աշխարհում այժմ բնական գիտությամբ զբաղվողների խիստ պակաս կա: Ու ահա բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս հաղթահարել մաթեմատիկայի նկատմամբ վախը: Բնականաբար՝ հիմնական գործը պետք է անեն ծնողները: Նրանք սեփական օրինակով պետք է ցույց տան, որ մաթեմատիկան այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է: Դրան կարող են նպաստել սկզբում հեշտ, հետո ավելի բարդացող տրամաբանական առաջադրանքները, խաղերն ու պարապմունքները:
Հոգեբանները նաև կարծում են, որ դպրոցներում պիտի ստեղծվի այնպիսի միջավայր, որն ուղղված լինի ուսուցմանն ու նոր գիտելիքի բացահայտմանը, ոչ թե գնահատականներով վախեցնելուն: Աշակերտը պետք է հասկանա, որ սխավելը սարսափելի չէ, նորմալ է, բոլորը սխալվում են, և պետք չէ նրան պատժել սխալվելու համար, այլ պետք է օգնել հաղթահարել դժվարությունը:
Իհարկե, միշտ կլինեն մարդիկ, որոնք մաթեմատիկա այնքան էլ չեն սիրի կամ կվախենան դրանից, բայց դա դեռ չի նշանակում, թե նրանք չունեն ունակություններ: Պարզապես դրանք մնացել են սաղմնային վիճակում կամ թերզարգացած: Չէ՞ որ մաթեմատիկան մեր կյանքի անբաժան մասն է, և մենք, ուզենք թե չուզենք, ամեն օր շփվում ենք դրա հետ ու տարբեր բարդության խնդիրներ լուծում:
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:15 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...
20:52 28.06.2025
Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայումԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...
20:45 28.06.2025
Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքինԱմերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...
20:30 28.06.2025
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելովԻրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...