ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+15.09 oC

ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումը

15:06 17.07.2020

ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` «Oրենք») 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով,

Ուսումնասիրելով Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ  Դիանա Գալոյանին  տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ որակավորման գործը (այսուհետ նաև` «Որակավորման գործ»), Դիանա Գալոյանի «Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հիմնախնդիրները և հեռանկարները» վերտառությամբ ատենախոսությունը (այսուհետ նաև` «Ատենախոսություն»), ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները

ՊԱՐԶԵՑԻ 

1.         ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանով Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան,

2.         ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.12.2019թ. թիվ 50-Լ հրամանով ստեղծվել է Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով մասնագիտական հանձնաժողով (այսուհետ նաև` «Մասնագիտական հանձնաժողով»),

3.         05.02.2020թ.-ին Մասնագիտական հանձնաժողովը ԿԳՄՍ է ներկայացրել իր եզրակացությունը, որով արձանագրել է, որ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ,

4.         ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ նաև` «ԲՈԿ») 09.07.2020թ.-ին ընդունել է թիվ 103ա հրամանը ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ  5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

II.      ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»:

Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` «Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով»:

Ըստ ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» (այսուհետ նաև` «Կանոնակարգ») 31-րդ կետի` «ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ»:

Ըստ Կանոնակարգի 11-րդ կետի` «Ատենախոսության մեջ հայցողը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»:

Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի` «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևյալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե»:

Վերոնշված նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ ԲՈԿ-ը հանդիսանում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության իրավահաջորդը և իրավունք ունի Օրենքի 65-րդ հոդվածի հիման վրա վերանայել վերջինիս վարչական ակտերը:

Վարչական ակտը կարող է վերանայվել այն պահից վեց ամսվա ընթացքում, երբ ԲՈԿ-ը իմացել է անվավերության հիմք հանդիսացող փաստերի մասին: Տվյալ դեպքում, ԲՈԿ-ը իմացել է այդ փաստերի մասին Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին:

Դրա հիման վրա ԲՈԿ-ը ձեռնարկել է Որակավորման գործի և Ատենախոսության ուսումնասիրություն, ինչպես նաև կազմակերպել է լսումներ` Դիանա Գալոյանից գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և վերջինիս լսված լինելու իրավունքը ապահովելու համար` ապահովելով նաև տեխնիկական միջոցների կիրառմամբ լսումների հեռավար իրականացումը: Դիանա Գալոյանի` ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ վերջինս ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանի մասին իրազեկված է, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք:

Որակավորման գործի և Ատենախոսության ուսումնասիրության արդյունքում ԲՈԿ-ը բացահայտել է`

1. Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 1.3. ենթագլխում  առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ  Семак Е.А. Учебно-методический комплекс по курсу «Международная экономическая интеграция» ուսումնական ձեռնարկից (2012թ.): Մասնավորաբար՝

1.1. ատենախոսության 52-րդ էջի 1-ին պարբերությունը և 2-րդ պարբերության սկիզբը՝ վերը նշված ձեռնարկի 64-րդ էջի 2-րդ, 3-րդ, 4-րդ ,5-րդ պարբերություններից.

1.2. ատենախոսության 53-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 54-րդ էջի 1-ին պարբերությունը՝  վերը նշված ձեռնարկի 66-րդ էջի վերջին պարբերությունից, 67-րդ էջի 1-ին պարբերությունը՝ 69-րդ էջի 1-ին պարբերությունից.

1.3. ատենախոսության 56-րդ էջի 1-ին պարբերությունից մինչև 58-րդ էջի 2-րդ պարբերությունը՝ վերը նշված ձեռնարկի 69-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 70-րդ էջի 2-րդ պարբերությունը.

1.4. ատենախոսության 58-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 60-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված ձեռնարկի 70-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 72-րդ էջի սկիզբը.

1.5. ատենախոսության 60-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 61-րդ էջի առաջին պարբերության կեսը՝ վերը նշված ձեռնարկի 72-րդ էջի 4.1 պարագրաֆից.

1.6. ատենախոսության 61-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 65-րդ էջի ավարտը՝ վերը նշված ձեռնարկի 73-76-րդ էջերից:

 

2. Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 2.2. ենթագլխում  առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ Journal of Human Development, Vol. 5, No. 1, March 2004 էլեկտրոնային ամսագրի  Michael L. Faye , John W. McArthur , Jeffrey D. Sachs & Thomas Snow, «The Challenges Facing Landlocked Developing Countries» հոդվածից: Մասնավորաբար՝

2.1. ատենախոսության 80-րդ էջի 2.2 պարագրաֆի 1-ին 2 նախադասությունները՝  վերը նշված հոդվածի 1-ին  էջի վերջին պարբերությունից.

2.2. ատենախոսության 81-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 2-րդ էջի 1-ին, 2-րդ, մասամբ՝ 4-րդ և 5-րդ պարբերություններից.

2.3. ատենախոսության 82-րդ էջի սկիզբը մինչև 5-րդ աղյուսակը՝ վերը նշված հոդվածի 3-րդ էջի 1-ին պարբերությունից, մասամբ՝ 2-րդ և 3-րդ պարբերություններից.

2.4. ատենախոսության 84-րդ էջի 2-րդ պարբերությունը և 3-րդ պարբերության սկիզբը՝ վերը նշված հոդվածի մասամբ՝ 6-րդ էջի 2-րդ պարբերությունից, 9-րդ էջի սկզբից և 1-ին պարբերությունից, 10-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.5. ատենախոսության 88-րդ էջի 2-րդ պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 10-րդ էջի վերջին պարբերությունից.

2.6. ատենախոսության 89-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 13-րդ էջի 1-ին պարբերությունից, ատենախոսության նույն էջի 2-րդ պարբերությունը, 3-րդ պարբերության սկիզբը և վերջը՝ վերը նշված հոդվածի 13-րդ էջի վերջին պարբերությունից, մասամբ՝ 14-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.7. ատենախոսության 90-րդ էջի 1-ին պարբերության սկիզբը՝ վերը նշված հոդվածի մասամբ՝ 14-րդ էջի 2-րդ և 3-րդ պարբերություններից.

2.8. ատենախոսության 91-րդ էջի 1-ին պարբերությունը՝  վերը նշված հոդվածի մասամբ՝ 15-րդ էջի 1-ին, 2-րդ պարբերություններից.

2.9. ատենախոսության 93-րդ էջի 2-րդ պարբերությունը, մասամբ՝ 3-րդ պարբերությունը՝  վերը նշված հոդվածի 31-րդ էջի վերջին նախադասությունից, 32-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.10. ատենախոսության 94-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 32-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.11. ատենախոսության 95-րդ էջի 1-ին և 2-րդ պարբերությունները՝  վերը նշված հոդվածի մասամբ՝ 34-րդ էջի 1-ին պարբերությունից, 3-րդ, 4-րդ, 5-րդ պարբերություններից, 35-րդ էջի 1-ին 3 նախադասություններից.

2.12. ատենախոսության 96-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 97-րդ էջի ավարտը՝ վերը նշված հոդվածի 19-րդ էջի 4-րդ, 5-րդ և մասամբ 6-րդ, 7-րդ պարբերություններից, նաև 22-րդ էջի առաջին պարբերությունից.

2.13. ատենախոսության 96-րդ էջի չորս առաջարկությունները և 266-րդ  էջի 4-րդ նորույթը՝ վերը նշված հոդվածի 19-րդ էջի 2-րդ, 3-րդ, 4-րդ պարբերություններից և 20-րդ էջի 1-ին պարբերությունից:

 

3. Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 3.1. ենթագլխում առկա են արտագրություններ  “ https://loysarev.wordpress.com” և «https://blognews.am/» լրատվական էլեկտրոնային կայքից: Մասնավորաբար՝

3.1. ատենախոսության 100-րդ էջի 3-րդ պարբերությունից մինչև 101-րդ էջի 3-րդ պարբերությունը  առաջին կայքի «https://loysarev.wordpress.com/2013/01/26/%D5%B0%D5%B0-%D5%A5%D5%B4-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8/» հղումով 2013թվականի հունվարի 26-ով թվագրված «ՀՀԵՄ գործընկերության և համագործակցության համաձայնագիր» հոդվածի նախաբանն է ամբողջությամբ: Ընդ որում, հղում է տրված միայն առաջին նախադասությանը:

3.2. ատենախոսության 102-րդ էջի 2-րդ պարբերությունը նույն հոդվածի «Եվրոպական հարևանության քաղաքականություն» բաժնի 1-ին և 2-րդ պարբերություններն են առանց հղումի:

3.3. ատենախոսության 104-րդ էջի առաջին նախադասությունը և 106-րդ էջի 1-ին պարբերության մեծ մասը կրկնում են նշված բաժնի 3-րդ պարբերությունը: Կրկին հղում է տրված միայն առաջին նախադասությանը:

3.4. ատենախոսության 106-րդ էջի 2-րդ պարբերությունը աննշան տարբերություններով կրկնում է «ՀՀԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններ» բաժնի 1-ին և 3-րդ պարբերությունները, 106-րդ էջի 3-րդ պարբերությունը` «ՀՀԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳշուրջ բանակցային գործընթաց» գլխի 3-րդ և 4-րդ պարբերությունները: Հղումները բացակայում են:

3.5. ատենախոսության 107-108-րդ էջերը (մինչև 3.2 պարագրաֆը) համարյա ամբողջովին՝ https://blognews.am/arm/news/109421/vilnyus-haraberutyunneri-dzakhoxum-te-nor-skizb.html  հասցեով տեղադրված 29 նոյեմբերի 2013 թվականով թվագրված «Blognews» լրատվական կայքի` «Վիլնյուսհարաբերությունների ձախողո՞ւմթե նոր սկիզբ» հոդվածն է: Ընդ որում` 113-րդ և 114-րդ հղումները չեն համապատասխանում տվյալ նյութին:

            Վերը նշված հատվածների մի մասում Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են նաև հղումներ, որոնք կրկնում են նշված աղբյուրների հղումները:

Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելիս խախտվել է Կանոնակարգի 11-րդ կետը, այն է` պարտավոր լինելով ատենախոսության մեջ նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր, Դիանա Գալոյանը դա չի կատարել:

Արդյունքում, ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ  5Ա-վ2 հրամանը այն մասով, որով Դիանա Գալոյանին շնորհվել է Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, հանդիսանում է Օրենքի 63-րդ հոդվածի իմաստով անվավեր վարչական ակտ, քանի որ ընդունվել է օրենքի խախտմամբ: 

ՈՐՈՇԵՑԻ

  1. ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ  5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչել,
  2. Սույն հրամանը կարող է երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP