Փալոնի առաջարկն ընդունվեց. Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Փալոնի առաջարկն ընդունվեց. Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի

11:10 21.07.2020

Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահի առաջարկը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրականմի շարք փոփոխությունների փաթեթը: Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծը, կապված ամերիկյան ռազմական օգնության հետ, ընդգրկված էր Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծի փաթեթում:

Փալոնի առաջարկած փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում: Զեկույցը կներառի նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը:

Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, հատկապես երբ, ըստ կոնգրեսականի, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում, նշել է հայկական հանձնախմբի համանախագահը իր գրասենյակի տարածած մամլո հաղորդագրության մեջ: Ըստ նրա, այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, ըստ կոնգրեսականի, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:

«Մենք ասում ենք, որ պետք է արձանագրել օգնություն ստացող երկրի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը, ու եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, իսկ ինչպես գիտեք Ադրբեջանը հայտնի է մարդու իրավուքների խախտման առումով, ապա չպետք է ստանա հոդված 333-ով նախատեսվող ֆինանսավորումը»,- ասել է կոնգրեսական Փալոնը:

Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծի փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում կոնգրեսական Փալոնի առաջարկությանն իր աջակցություն է հնչեցրել կոնգրեսական Բրեդ Շերմանը, ով ընդգծել է, որ միանում է փոփոխությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի զորամիավորումների իրականացրած մարդու իրավունքների խախտումներին:

Հիշեցնենք, որ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետի շրջանակում ԱՄՆ ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին 2018 թվականից ի վեր: Վարչակազմի այդ որոշումը քննադատում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը: Ի պատասխան քննադատության, ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը բխում է ԱՄՆ-ի շահերից, նպաստում ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը և չի սպառնում Հայաստանին ուտարածաշրջանին:

Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականներ Ջեքի Սփիըրի ու Բրեդ Շերմանի առաջարկած փոփոխությունների նախագծերը չստացան Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովի հավանությունը և չընդգրկվեցին օրակարգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

15:36 08.07.2025

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

15:28 08.07.2025

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

15:20 08.07.2025

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

15:13 08.07.2025

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։  ...

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:05 08.07.2025

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SHANTNEWS

15:00 08.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP