Դատարանի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Դատարանի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի

20:46 17.06.2018

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մերժեց Մանվել Գրիգորյանի ձերբակալության որոշման դեմ փաստաբանների բողոքարկումը. Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։

«Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից եւ ձերբակալման հիմքեր են նշվել այն, որ անձը բռնվել է հանցագործություն կատարելիս եւ նրա ձերբակալման նպատակն է նրա փախուստը կանխելը: ԵԿՄ-ում այդ պահին կատարվել է խուզարկություն, եւ այդ խուզարկությամբ օրենքով արգելված առարկա չի հայտնաբերվել եւ առգրավվել: Մանվել  Գրիգորյանը չի բռնվել ծանր հանցագործություն կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո, իսկ ԱԺ պատգամավորին կալանավորելու միակ չափանիշը դա է»,-ավելի վաղ հայտնել էր նրա փաստաբան Հրանտ Անանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդին

19:20 30.06.2025

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտնաբերել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ […] ...

Գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանը

19:16 30.06.2025

Գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Հունաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։ Նշենք, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա […] ...

Խորվաթ հարձակվողը տեղափոխվել է «Նոա»

19:10 30.06.2025

Խորվաթ հարձակվողը տեղափոխվել է «Նոա»

Խորվաթ հարձակվող Ալեն Գրգիչը տեղափոխվել է «Նոա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են ստորագրել։ 30-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգա «77» համարի մարզաշապիկով։ Գրգիչի նախորդ ակումբը եղել է «Սլավենը», նախկինում նա հանդես է եկել նաև «Ռիեկայում» և «Օսիեկում»։ Գրգիչը Խորվաթիայի առաջնությունում 219 խաղում 25 գոլ է խփել, կատարել […] ...

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին

19:03 30.06.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Համաժողովի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի բանակների միջև շփումներ չկան

18:54 30.06.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի բանակների միջև շփումներ չկան

Իրանի և Իսրայելի զինված ուժերը որևէ կապ չունեն միմյանց հետ, այդ թվում՝ միջնորդների միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։ «Կապեր չկան», – ասել է Էդրին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելի և Իրանի բանակների միջև որևէ կապ կա, գոնե միջնորդների միջոցով, լարվածության սրումից կամ պատահական միջադեպերից խուսափելու համար։ Իսրայելը հունիսի […] ...

Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը

18:48 30.06.2025

Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվել է «Զենիթին»։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա փոխարինվել է 82-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ամշթեթենի» հետ։ ...

BACK_TO_TOP