10:49 18.06.2018
Oրերս Ջերմուկ համայնքի բնակիչներից մեկը նկարահանել եւ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է պղտորվել Արփա գետի ջուրը: Ըստ համայնքի բնակիչների՝ գետը պղտորվել էր Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած կավաջրի պատճառով, հաղորդում է Econews.am-ը:
Արփա գետի ջրում առկա պղտորիչների հետեւանքով վնաս է կրել տարածքում գործող ձկնաբուծարաններից մեկը: «Lydian Armenia» ընկերությունն արձագանքել էր հրապարակված տեսանյութին՝ պնդելով, որ տեսանյութերը պարունակում են ուղղորդված ապատեղեկատվություն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ:
Ջերմուկ համայնքի Շիրակ Բունիաթյան անունով բնակիչը կրկին անգամ անդրադարձել է խնդրին՝ այս անգամ զրուցելով վնաս կրած ձկնաբուծարանի գլխավոր ձկնաբույծի հետ:
«Մանրաձուկն ավելի զգայուն է ջրի մեխանիկական աղտոտման փոփոխությունների նկատմամբ: Մանրաձուկը սատկել է, քանի որ եկել է ցեխաջուր «Lydian Armenia»-ի շինարարության արդյունքում: Տվյալ տարածքում խոտածածկի մաքրման եւ այլ աշխատանքներ են կատարվել, ամբողջ անձրեւաջրերը ողողել եւ բերել են այդ ցեխաջուրը լցրել գետը: Տեսանյութում երեւում էր, որ տվյալ հատվածում, որտեղ առուն խառնվում է Արփա գետին, վերեւի հատվածում ջուրը զուլալ է, իսկ դրանից ներքեւ արդեն ցեխ է: Մենք սնուցվում ենք Արփա գետից, նույն ցեխաջուրը եկել է մեր տնտեսություն, լցվել է մանրաձկան ավազանների մեջ»,- մանրամասնում է նա:
Վերջինս նշում է, որ, բարեբախտաբար, աչալուրջ են եղել, եւ գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում, արթուն են եղել ու նկատել են, հասցրել են կանխել անկումները, սակայն ոչ ամբողջությամբ:
«Մենք իրենց ներկայացուցիչներին էլ դրա մասին ասել ենք: Իրենք հիմա հերքում են այդ տեղեկությունը, բայց եղել է այն, ինչ եղել է: Նրանք առավոտյան եկել են նստվածքը տեսել են ավազանների: Փորձել են լուծումներ գտնել, առաջարկել են, բայց միեւնույն է մենք չենք հավատում, որովհետեւ իրենք անտեսել են այն հանգամանքը, որ իրենց գործունեությունից հետո այդ ամենն ուղղվելու է դեպի Արփա գետ: Իսկ այս գետը ժողովրդի ամեն ինչն է, մինչեւ Արենի օգտվում է ժողովուրդն այդ գետից: Քանի դեռ հանքը չի աշխատում ցեխաջուր է գալիս, իսկ հետագայում ի՞նչ կգա… »,- ասում է ձկնաբույծը:
https://www.facebook.com/100010197097701/videos/639858923030672/
Վերջինս նաեւ նշում է, որ իրենք անհանգստացած են տեղի ունեցածով: Ձկնաբույծը նշում է, որ ընկերությունը փորձել է լուծումներ առաջարկել, սակայն իրենց առաջարկածը ժամանակավոր լուծումներ են եւ կարող են վերաբերել միայն տվյալ ձկնաբուծարանին:
Արդեն EcoNews.am-ի հետ զրույցում ձկնաբուծարանի գլխավոր ձկնաբույծ Արամ Հակոբյանն ասում է. «Մենք ավելի շատ անհանգստացած ենք ոչ թե նրա համար, որ վնասներ ենք ունեցել, այլ նրա, որ իրենք անտեսել են այն փաստը, որ ինչ վերեւում կատարվեց մի օր գալու է, լցվի Արփա գետը: Մեզ ավելի շատ մեր բնակավայրն է հետաքրքրում, ոչ թե բիզնեսը: Ինչ-որ խողովակ են բերել, որպեսզի տեղադրեն մեր տարածքից վերեւ, այդ ջրերը գան, շրջանցեն, բայց ես իրենց էլ եմ ասել, որ դա հարցի լուծում չէ: Իրենք անընդհատ ուզում են մեզ համոզեն, որ Լիդիանը միայն օգուտ է տալիս: Հիմա օրը մի մասնագետ գալիս է, իբր գիտելիքներ ունեն, ուզում են մոլորեցնեն, բայց մեր դիրքորոշումը կոշտ է. մենք ասել ենք, որ դուք չեք կարող այս հարցը լուծել: Այս պահին մոնտաժում են այդ խողովակը, բայց տեղանքն այնպիսին է, որ գետի վարարումների հետեւանքով կարող է վնասվել, կարող է քար թափվել այդ խողովակի մեջ, կամ կավաջուրը նորից նստվածք տա, փակվի խողովակը եւ այլ հանգամանքներ»:
Արամ Հակոբյանը նշում է, որ այս տնտեսությունն արդեն 20 տարի է հիմնել են ու իրենք էլ աշխատացնում են: «Ամեն տեսակի անձրեւ էլ ենք տեսել, սելավ էլ, բայց նման բան երբեք չի եղել: Հիմա իրենք համոզում են, որ վտանգավոր բան չկա»,- ասաց նա:
Նշենք, որ խոսքը գնում է «Արեւաձուկ» ՍՊԸ-ի մասին, որի գործունեության ընթացքում տարիներ շարունակ մանրաձուկ է բաց թողնվել Սեւանա լիճ: «Սեւանի իշխանի ենթատեսակ ամառային բախտակը, որը վերացած է եղել Սեւանա լճում, մեզ մոտ պահպանվել է, մի քանի անգամ հարստացվել է: Այժմ եւ՛ մայրական կազմն ունենք, եւ՛ մանրաձուկն ունենք: Ամբողջ Հայաստանում, որտեղ վերականգնման ծրագիր իրականացնող խոշոր ձկնաբուծարաններ կան մեզանից են վերցրել: Այսօր, մենք անգամ Սեւանի սիգն ենք կարողացել ընտելացնել ու բազմացնել, ստացել ենք մանրաձուկ եւ հաջող աճում է ձուկը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
Լուսանկարում 2014թ.-ին նախարար Արամայիս Գրիգորյանը Սեւանա լիճ է բաց թողնում վերոնշյալ մանրաձուկը: 2014թ.-ին Սեւանա լիճ է բաց թողնվել 367.000 մանրաձուկ՝ 167.000 գեղարքունի եւ 200.000` ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ «Արեւաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով:
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...