11:21 29.07.2020
Թուրքիայի խորհրդարանը սոցիալական ցանցերը կարգավորելու մասին օրինագիծ է ընդունել: Այս փաստաթղթով արտասահմանյան խոշոր ընկերությունները (այդ թվում` Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը), որոնց օգտատերերի թիվը գերազանցում է 1 միլիոնը, պարտավոր կլինեն Թուրքիայում բացել ներկայացուցչություն, որի ղեկավարը պետք է լինի Թուրքիայի քաղաքացի:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունների կողմից վիրավորական կամ զրպարտիչ համարվող հաղորդագրությունները պետք է ջնջվեն 48 ժամվա ընթացքում՝ առանց դատարանի որոշման: Բովանդակությունը ջնջելու և ներկայացուցիչներ նշանակելու պահանջները չկատարելու դեպքում սոցցանցերը խոշոր տուգանքի կենթարկվեն, կնախատեսվի նաև թրաֆիքի զգալի կրճատում: Օրինագիծը պահանջում է, որ ընկերությունները պահպանեն Թուրքիայի տարածքում իրենց թուրք հաճախորդների բոլոր տվյալները:
Գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում սոցիալական ցանցերի կարգավորման մասին նոր օրենքի կապակությամբ, քանի որ դա կարող է խախտել կարծիք հայտնելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Ըստ Корреспондент պարբերականի՝ այս օրենքի նախաձեռնողներն են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի ղեկավարությունը հունիսի վերջից սկսել էր քննադատել սոցիալական ցանցերն այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, Twitter-ում գրառում էր կատարել իր 4-րդ երեխայի ծննդյան մասին: Բացի դրական մեկնաբանություններից, նա նաև բացասական մեկնաբանություններ էր ստացել:
Այդ ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ սոցցանցերը խիստ վերահսկողության կենթարկվեն: Նա խոստացել էր հնարավորինս շուտ խորհրդարանին ներկայացնել օրինագիծ «նման սոցիալական ալիքները լիովին փակելու և վերահսկելու համար»:
13:35 19.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը13:28 19.08.2025
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողությունՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...
13:24 19.08.2025
Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետոՌուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...
13:13 19.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
13:11 19.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվելՄասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...
13:00 19.08.2025
Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել էՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...
12:50 19.08.2025
Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուցԷստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...