10:14 30.07.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, հայտնում է Ruptly լրատվական գործակալությունը: Քննարկման թեման եղել է Մինսկում «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության 32 ռուս անդամների ձերբակալությունը:
«Ես հետևում եմ ռուսների արձագանքին: Նրանք արդեն արդարացնում են իրենց՝ ասելով, որ մենք ենք նրանց այստեղ բերել: Անշուշտ, նրանք պետք է ինչ-որ կերպ արդարացնեն իրենց կեղտոտ մտադրությունները: Ես բոլորին խնդրում եմ այս իրավիճակում լինել ազնիվ և անկեղծ: Եթե նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, կարծում եմ՝ նրանք հարցաքննվել են, ապա մենք պետք է անմիջապես կապվենք Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ, որպեսզի նրանք բացատրեն, թե ինչ է կատարվում: Եթե նրանք մեղավոր են, ապա պետք է արժանապատվությամբ դուրս գան այս իրավիճակից, իսկ եթե մեղավոր չեն, ավելի լավ: Մենք նպատակ չունենք` զրպարտելու մեր բարեկամ երկրին», – ասել է Լուկաշենկոն:
Ռուս վարձկանների ձերբակալության մասին հայտնել էր բելառուսական պետական «Բելտա» գործակալությունը: Ըստ գործակալության՝ ձերբակալվածները հուլիսի 24-ին տեղավորվել են Մինսկի հյուրանոցներից մեկում, այնուհետև տեղափոխվել քաղաքից ոչ հեռու գտնվող մի առողջարան: Խումբn առողջարանի անձնակազմի ուշադրությունը գրավել է զբոսաշրջիկներին ոչ բնորոշ վարքագծով և զինվորական ոճի միանման հագուստով: Խմբի անդամները ոգելից խմիչք չեն օգտագործել, զվարճանքի հաստատություններ չեն հաճախել և փորձել են ուշադրություն չգրավել: Արդյունքում խմբի անդամներին ձերբակալել են հատուկ նշանակության ուժերը:
«Վագները» զինվորական մասնավոր ընկերություն է, որն, ըստ տեղեկությունների, գործել է Ուկրաինայի տարածքում, այնուհետև Սիրիայում:
«Բելտա» գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի իրավապահ մարմինները նաև տեղեկություն են ստացել, թե երկրի տարածք է ժամանել ավելի քան 200 զինյալ «նախագահական ընտրարշավից առաջ իրավիճակն ապակայունացնելու նպատակով»:
Բելառուսում ՌԴ դեսպանությունն իր Twitter-ի էջում հայտնել է, որ Բելառուսի ԱԳՆ-ից պաշտոնական ծանուցում է ստացել ՌԴ 32 քաղաքացիների ձերբակալության մասին:
Посольством получено от Главного консульского Управления МИД РБ официальное уведомление о задержании в республике 32 граждан России.
— Russia in Belarus (@RusEmbassyMinsk) July 29, 2020
Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ նախագահական ընտրություններից առաջ կազմակերպված ցույցերի ժամանակ արտասահմանցի գործակալները, ինչպես նաև «պրոֆեսիոնալ զինյալները և հանցագործները կարող են սադրանքներ կազմակերպել»:
Հիշեցնենք՝ Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվելու օգոստոսի 9-ին: Գրանցված 5 թեկնածուներից մեկը գործող նախագահ Լուկաշենկոն է, ով երկիրը ղեկավարում է 1994թ.-ից:
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...