Թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական բռնցքամարտում գերնպատակս առաջին ձեռնոցը լինելն է. Հովհաննես Բաչկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+30.09 oC

Թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական բռնցքամարտում գերնպատակս առաջին ձեռնոցը լինելն է. Հովհաննես Բաչկով

20:14 31.07.2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհանես Բաչկովն այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում. նա  պայմանագիր է կնքել միջազգային MTK Global    հեղինակավոր մենեջերական ընկերության հետ:  Armsport-ի հետ զրույցում 27-ամյա բռնցքամարտիկն ընդգծել է, որ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մտադրություն վաղուց է ունեցել:

«Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու ցանկությունը վաղուց է եղել, դեռ նախորդ Օլիմպիական խաղերից, բայց քանի որ Ռիոյի խաղերից ձեռնունայն վերադարձա, որոշեցի սիրողական բռնցքամարտում լուրջ արդյունքներ գրանցել և հետո միայն տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ, որպեսզի այդ նպատակը կիսատ չմնա»,- ասել է Բաչկովն ու ավելացրել, որ հիմա իր գլխավոր նպատակը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերն են.

«Դրանից հետո միայն, հնարավոր է, լիարժեք տեղափոխվեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ, կամ էլ համատեղեմ: Առայժմ պայմանագիր եմ կնքել մենեջերական ընկերության հետ, և ոչ՝ պրոմոութերական: Դա ընթացքի մեջ է: Ինչպես գիտեք,  օլիմպիական վարկանիշային մրցաշարերի անցկացման հարցում դեռևս հստակություն չկա, ու եթե այդ մրցաշարերին չխանգարենք, հնարավոր է՝ արդեն սեպտեմբերին նորամուտս նշեմ պրոֆեսիոնալ ռինգում: Մենամարտը կկայանա Դուբայում, բայց այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք մինչ այդ սահմանները կբացվե՞ն, թե՞ ոչ, ու արդյոք կհասցնենք վիզայիս հարցերը լուծել»,- ասել է Բաչկովը:

«MTK Global-ից ինձ վաղուց առաջարկ էին արել, բայց ես ոչ մի պատասխան նրանց չէի տվել՝ մտածելով, որ գուցե դեռ ավելի լավ առաջարկներ լինեն: Ընթացքում այլ առաջարկներ էլ եղան, բայց MTK Global-ը թարմացրեց ու բարելավեց իր առաջարկը, ինձ շատ դուր եկավ այն հանգամանքը, որ նրանք չեն խանգարի իմ սիրողական կարիերային, այսինքն կարող եմ համատեղել. ոչ բոլոր ընկերություններն էին դրան համաձայն: Ինձ հետ կապ հաստատեցին իմ առաջին մարզչի միջոցով, որը հիմա Անգլիայում է բնակվում: Այդպես ստացվեց մեր համագործակցությունը»,- պատմել է գյումրեցի բռնցքամարտիկը:

Վերադառնալով Օլիմպիական խաղերի թեմային՝ Բաչկովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ չնայած խաղերը հետաձգվել են, իրենց նպատակները մնացել են անփոփոխ.

«Մենք էլի նույն սխեմայով պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին: Որպեսզի պահպանեմ մարզավիճակս, գուցե հասցնեմ երկու մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ ռինգում: Հիմա աշխարհում իմ քաշային կարգում ես երկրորդն եմ վարկանիշով, նպատակս է դառնալ առաջինն ու նոր լիարժեք մտնել պրոֆեսիոնալ ռինգ»,- ասել  է Բաչկովն ու ավելացրել, որ պրոֆեսիոնալ ռինգում նպատակը ևս նույնն է՝ լինել առաջին ձեռնոցը:

«Թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական բռնցքամարտում գերնպատակս առաջին ձեռնոցը լինելն է», ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 22.08.2025

SHANTNEWS

Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

19:58 22.08.2025

Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և […] ...

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

19:52 22.08.2025

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

Հայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: «Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին՝ իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է հայ մարտիկը: 29-ամյա Դուլգարյանը կմենամարտի […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

19:38 22.08.2025

Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին

19:31 22.08.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով՝ հույս հայտնելով, որ կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական ու ակտիվ զարգացում կունենա։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար, նշելով, որ սա իր […] ...

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին

19:20 22.08.2025

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Նասեր Ալ-Նուեյսին: Վարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը՝ մեր երկրում տուրիզմի ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այս […] ...

BACK_TO_TOP