18:10 03.08.2020
Լեհաստանի հակամենաշնորհային գերատեսչությունը «Հյուսիսային հոսք-2» գազատարի համար տուգանել է ռուսական «Գազպրոմին» 50 մլն եվրոյով: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը: Դա առավելագույն տուգանքն է, որ սահմանված է Լեհաստանի օրենսդրությամբ տեղի հակամենաշնորհային կարգավորող մարմնի պահանջներն անտեսելու համար, նշված է Լեհաստանի Մրցակցության պաշտպանության և սպառողների իրավունքների պաշտպանության վարչության (UOKiK) հայտարարության մեջ:
Տուգանքի առիթ է դարձել այն, որ ռուսական կողմը հրաժարվել է տրամադրել Ռուսաստանից Գերմանիա գազատարի նախագծի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք խնդրել էր լեհական կողմը: 2020-ի սկզբից Վարշավան բազմիցս նման հայցեր է ուղարկել «Գազպրոմ»՝ համարելով, որը «Հյուսիսային հոսք-2» նախագիծը խախտում է մրցակցությունը Եվրոպայում:
Պարբերականը հաղորդում է, որ 2016-ից Լեհաստանը հարց է բարձրացնում նախագծի կողմից հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մասին: UOKiK-ը 4 տարի առաջ «Գազպրոմին» և նրա եվրոպական գործընկերներին (Shell, Engie, Wintershall, Uniper և OMV) թույլ չի տվել իրագործել «Հյուսիսային հոսք-2» նախագծի շուրջ համատեղ ձեռնարկություն ստեղծելու ծրագիրը: Դրա շրջանակներում եվրոպական մասնակիցները կստանային 10-ական տոկոս, իսկ 50 տոկոսը կանցներ «Գազպրոմին»:
Պարբերականը հաղորդում է, որ լեհական կողմի գործողությունների պատճառով 2017-ին նախագծի մասնակիցները փոխել են մտադրությունը և որոշել են ֆինանսավորել նախագիծը՝ դառնալով կրեդիտորներ, իսկ Ռուսաստանը դարձել է նախագծային ընկերության միակ բաժնետերը:
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...