15:20 05.08.2020
Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իթանին հայտնել է, որ Բեյրութը պայթյունից միլիարդավոր դոլարի վնաս է կրել: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքապետը նման գնահատական է տվել պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող փողոցներում քայլելիս:
«Կարծես, Լիբանանը և Բեյրութը ցնցվել են մեծ երկրաշարժից: Այս ամենը վերականգնելու համար միլիարդավոր դոլար է հարկավոր: Տնտեսական վիճակն ավելի կվատթարանա, որովհետև բիզնեսներ են տուժել ամբողջությամբ: Կրկին ամեն ինչ սկսելու համար նոր ներդրումներ են անհրաժեշտ, բայց մենք չենք հուսահատվի… Խոսքեր չունեմ: Մենք շատ ենք ցավում մեր կրած կորստի համար: Իհարկե, Բեյրութը կվերականգնվի: Դեռ վաղ է ասել, թե դա ինչքան կտևի: Գուցե, 1 տարի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բեյրութի քաղաքապետը:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած 2 հզոր պայթյունները առնվազն 100 զոհի, 4000-ից ավելի վիրավորի և մեծ ավերածությունների պատճառ են դարձել: Ըստ Լիբանանի իշխանությունների՝ պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որը հայտնի է նաև որպես ամոնիումային սելիտրա: Դյուրավառ այս նյութը օգտագործվում է որպես պարարտանյութ, նաև ռազմամթերքի արտադրության մեջ: Ըստ տարբեր տեղեկությունների՝ նյութը 6 տարի առաջ առգրավվել էր նավերից մեկից, ու այդ ընթացքում պահվել նավահանգստի պահեստում՝ առանց անվտանգության միջոցառումների պահպանման: Ըստ վարկածներից մեկի՝ պայթյունի պատճառ է եղել հրդեհը, որը ծագել է եռակցման աշխատանքների ժամանակ:
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...