22:07 05.08.2020
Բեյրութի նավահանգստում պայթած ամոնիումային սելիտրան կարող է 2014-ին առգրավված լինել Մոլդովայի դրոշի տակ նավարկող RHOSUS նավից: Այդ մասին Interfax-ին հայտնել են Նովոռոսիյսկում գտնվող Տրանսպորտային աշխատողների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչությունից:
«Չորաբեռ RHOSUS նավը 2014-ին կալանվել է Բեյրութում, քանի որ նավահանգստի վերահսկողության տեսուչները հայտնաբերել են շահագործման կանոնների կոպիտ խախտումներ, ինչպես նաև անձնակազմին աշխատավարձ չի վճարվել: Մեր տվյալներով՝ ռուսական անձնակազմն ավելի ուշ հայրենիք է վերադարձվել: Որքանով տեղյակ ենք, նավաստիներին աշխատավարձ չեն վճարել»,- ասել է ֆեդերացիայի ներկայացուցիչը:
Նա նաև հաստատել է, որ նավի տախտակամածին եղել է հատուկ վտանգավոր բեռ՝ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա), որը Բեյրութի նավահանգստի ղեկավարությունը թույլ չի տվել բեռնաթափել կամ տեղափոխել այլ նավ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ RHOSUS նավի սեփականատերը կալանման պահին եղել է կիպրոսյան TETO SHIPPING ընկերությունը: Իսկ այդ ժամանակ նավի նավապետն է եղել Բորիս Պրոկոշևը, ավագ մեխանիկը՝ Վալերի Լուպպոլը, երրորդ մեխանիկը՝ Անդրեյ Գոլովեշկինը, իսկ բոցմանը՝ Բորիս Մուսինչակը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած 2 հզոր պայթյունները առնվազն 100 զոհի, 4000-ից ավելի վիրավորի և մեծ ավերածությունների պատճառ են դարձել: Ըստ Լիբանանի իշխանությունների՝ պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որը հայտնի է նաև որպես ամոնիումային սելիտրա: Դյուրավառ այս նյութը օգտագործվում է որպես պարարտանյութ, նաև ռազմամթերքի արտադրության մեջ: Ըստ տարբեր տեղեկությունների՝ նյութը 6 տարի առաջ առգրավվել էր նավերից մեկից ու այդ ընթացքում պահվել նավահանգստի պահեստում՝ առանց անվտանգության կանոնների պահպանման:
15:06 19.08.2025
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերելՀայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...