21:38 06.08.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութ է ժամանել՝ իր աջակցությունը հայտնելու տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Ֆրանսիայի նախագահը խոստացել է ավելի մեծ աջակցություն տրամադրել Լիբանանին:
«Աջակցությունը և համերաշխությունը կարևոր է: Իմ պարտքն էր` այսօր լինել այստեղ և ցույց տալ մեր երկրների բարեկամությունը: Առաջիկա օրերին մենք ավելի մեծ օգնություն կկազմակերպենք Ֆրանսիայում՝ եվրոպական մակարդակով: Ես կցանկանայի եվրոպական համագործակցություն, ավելին՝ միջազգային համագործակցություն տեսնել այս հարցում»,- ասել է Մակրոնը:
Մակրոնը նշել է, որ այս պահին ամենակարևորը Լիբանանին անվերապահ օգնություն տրամադրելն է, նաև նախազգուշացրել է, որ Լիբանանում ճգնաժամը կշարունակվի, եթե երկրում չպայքարեն կոռուպցիայի դեմ և բարեփոխումներ չիրականացնեն:
«Պայթյունից զատ, մենք գիտենք, որ այստեղ լուրջ ճգնաժամ է տիրում, և պատմականորեն դրա պատասխանատուն ղեկավարներն են: Սա քաղաքական, բարոյական, տնտեսական և ֆինանսական ճգնաժամ է, որի առաջին զոհը Լիբանանի ժողովուրդն է: Սա պահանջում է չափազանց արագ արձագանք: Ինձ համար այս այցը նաև Լիբանանի քաղաքական ղեկավարների և կառույցների հետ անկեղծ երկխոսության, պահանջկոտ երկխոսության հնարավորություն է»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Լիբանանը Ֆրանսիայի նախկին պրոտեկտորատ է, և երկրները սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ են պահպանում:
Հիշեցնենք՝ առնվազն 137 զոհի և 5000-ից ավելի վիրավորի պատճառ դարձած ողբերգությունը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով:
15:06 19.08.2025
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերելՀայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...