21:28 07.08.2020
Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։ 42-ամյա մարզիչը խոսել է ընթացիկ աշխատանքների, իր տպավորությունների ու մրցաշրջանից ակնկալիքների մասին:
«Մտքերը միայն դրական են: Եկել ենք, որպեսզի կարողանանք լավ աշխատանք կատարել: Հիմա չեմ փորձի շատ խոսել: Ճիշտն աշխատելն է: Մենք կաշխատենք, իսկ ամեն ինչի գնահատականը կտա ժամանակը:
Ամեն ինչ ընթանում է իր հունով, և տղաներն օր օրի բարելավում են իրենց ֆունկցիոնալ վիճակը: Մենք ի սկզբանե ունեինք ժամանակի խնդիր՝ կապված համագործակցության և միմյանց լավ ճանաչելու հետ: Այս ամենը կլրացնենք ժամանակի ընթացքում: Բայց ճիշտ նկատեցիք, կան տղաներ, ովքեր իմ գլխավորությամբ հանդես են եկել «Շիրակում»: Միացել է Արտակ Եդիգարյանը, Քրիստիան Խիմենեսն ու Ռաուլ Բրավոն «Լոռիից», «Արարատում» են մնացել Դավիթ Խուրցիձեն, Ալեքսանդր Կոզլովը, Զավեն Բադոյանը, Իվան Սպիչկան, Ռազմիկ Հակոբյանը, Պողոս Այվազյանը և մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ: Իմ կարծիքով վատ թիմ չէ հավաքված, բայց ունենք խաղային դիրքեր, որոնք պետք է ուժեղացնենք: Այս պահին փորձում ենք ևս մեկ դարպասապահի հարց լուծել, քանի որ ցանկանում ենք մրցակցությունն ավելի մեծ լինի այդ դիրքում: Նաև շատ կարևոր է, որ կարողանանք կազմը համալրել որակյալ հարձակվողով: Մոտ երկու շաբաթից, կարծում եմ, իդեալական պատկեր կունենանք և կկարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր աշխատանքի վրա:
Բավականին շատ են հայ ֆուտբոլիստները՝ դարպասապահ Պողոս Այվազյանը, պաշտպանությունում Հրայր Մկոյանը, Վահե Մուրադյանը, Ժիրայր Մարգարյանը, հենակետային գոտում՝ Կարեն Մուրադյանը, Դավիթ Մանոյանը, եզրերում Էդգար Մալաքյանը, Զավեն Բադոյանը և Ռազմիկ Հակոբյանը, չորս-հինգ խաղացող մեզ միացել են երկրորդ թիմից: Բնականաբար, հայ ֆուտբոլիստների թվի հետ կապված խնդիր մենք չունենք: Պարզ է, որ այն լեգիոներները, ովքեր չեն համապատասխանի և չեն կարողանա ռեալ օգուտ տալ, թիմում չեն լինի:
Ինչպես գիտեք, «Շիրակը» նույնպես երկրպագուների մեծ բանակ ունի: Մենք միշտ կարևորել ենք երկրպագուի գործոնը, պատասխանատվություն ենք կրել քաղաքի, երկրպագուների և ավանդույթների հանդեպ: Նույնը լինելու է նաև այստեղ: Մեր մարզչական շտաբով շատ լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար: Միգուցե շատ դժվար է թվում, բայց փորձելու ենք հաղթահարել այդ դժվարությունը, իսկ թե ինչ կստացվի, ցույց կտա ժամանակը: Բայց ամեն դեպքում, մեր երկրպագուները թող հանգիստ լինեն: Հաստատ եկել ենք այս ակումբ օգուտ տալու համար: Կարծում եմ՝ շատ պահեր կունենանք «Արարատի» երկրպագուներին ուրախացնելու համար»,- ասել է Բիչախչյանը։
22:48 22.08.2025
Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ22:39 22.08.2025
Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգիԵրևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...
22:34 22.08.2025
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...
22:30 22.08.2025
37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
22:24 22.08.2025
Ալիևն ակնարկում է՝ իր երկիրը պատրաստվում է նոր պատերազմի․ ո՞ւմ հետ է այս անգամ պատերազմելու ԱդրբեջանըԻլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պետք է պատրաստ լինի նոր պատերազմի: Թե կոնկրետ ո՞ր երկրի հետ է հավանական համարում ռազմական գործողությունները, Ադրբեջանի նախագահը չի ասել: Ի՞նչ առիթով է Ալիևը հանդես եկել իր հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Քելբաջարի վերաբնակիչների հետ և հայտարարել է, […] ...
22:19 22.08.2025
Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավորՕգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բնակելի […] ...
22:15 22.08.2025
Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...