12:07 10.08.2020
Օգոստոսի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես՝
Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ, 2000 քմ, 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 8000 քմ, 5 հա, 4 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, 2000 քմ,
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 4000 քմ, 200 քմ, Աշտարակ քաղաքում՝ 300 քմ, 1,2 հա,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 3000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4 հա, 7 հա, Զվարթնոց-Նորակերտ ավտոճանապարհին՝ 300 քմ, Զվարթնոց-Բաղրամյան ավտոճանապարհին՝ 300 քմ,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 800 քմ, Գողթանիկ գյուղում՝ 4 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ, 1 հա, Առինջ գյուղում՝ 2 հա, Ջրվեժ գյուղում՝ 4000 քմ, 4 հա,
Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ 700 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 36,7 հա:
15:36 08.07.2025
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը15:28 08.07.2025
Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...
15:20 08.07.2025
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...
15:13 08.07.2025
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ ՊեսկովՌուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։ ...
15:05 08.07.2025
Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
14:53 08.07.2025
ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...