Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի ծառայության գործունեության թափանցիկության շարունակական բարձրացմանը. գլխավոր հարկադիր կատարող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի ծառայության գործունեության թափանցիկության շարունակական բարձրացմանը. գլխավոր հարկադիր կատարող

12:19 19.06.2018

Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ  Հակոբ Հակոբյանը երեկ՝ հունիսի 18-ին,  առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել ծառայության ղեկավար կազմի հետ:

ԴԱՀԿ-ը մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հակոբ Հակոբյանը ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել արդարադատության նախարարի հրամանով նշանակված  գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանին, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանին և գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանին: Գլխավոր հարկադիր կատարողը, շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տեղակալ Գագիկ Միրիջանյանին՝ ծառայությունում երկարամյա, պատասխանատու  աշխատանքի համար:

Հակոբ Հակոբյանն, անդրադառնալով նոր ձևավորված կառավարության գործունեությանը, որն իր առջև երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր է դրել, նշել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է ունենա իր կարևորագույն դերն ու նշանակությունը որդեգրած այդ քաղաքականության մեջ, և ծառայությունը պետք է աշխատի այնպես, որ կարճ ժամանակում արդյունքը տեսանելի լինի քաղաքացիների համար:

Գլխավոր հարկադիր կատարողը ծառայության առջև դրված առաջնահերթ խնդիրներից է համարել կատարողական վարույթների քանակի էական կրճատումը և դրանց որակի բարձրացումը: Նա կարևորել է օրենքով սահմանված կարգով բաց, թափանցիկ աշխատանքը: Հակոբ Հակոբյանը խիստ ուշադրություն է հրավիրել ծառայությունում գործող թեժ գծի օպերատիվ արձագանքին՝ ընդգծելով դրա աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը:

Գլխավոր հարկադիր կատարողը հատուկ ուշադրություն է հրավիրել աշխատանքային կարգապահության, այդ թվում՝ հարկադիր կատարողների համազգեստի կրման և այլ աշխատանքային ընթացիկ գործունեության վրա: Նա իր խոսքում նշել է.

Հարկադիր կատարողը, Հարկադիր կատարման ծառայությունը շատ լուրջ պատասխանատվություն են կրում մեր երկրի, կառավարության և ժողովրդի առջև: Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի Ծառայության գործունեության թափանցիկության շարունակական բարձրացմանը, որևէ բացասական երևույթի արգելմանն ու կոռուպցիոն որևէ ռիսկի բացառմանը: Հարկադիր կատարողի առաքելությունը արդարադատության վերջին փուլի ի կատար ածումն է, և մենք դա պետք է անենք սպայական բարձր պատասխանատվության զգացումով: Ծառայության՝  մինչ օրս արձանագրած հաջողությունները նոր երկրում և նոր պայմաններում առավել արագ են առաջընթաց արձանագրելու:

Խորհրդակցության շրջանակում Հակոբ Հակոբյանը մի շարք հանձնարարականներ է տվել ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և նշել, որ պատասխանատու ղեկավարները սեղմ ժամկետում պետք է զեկուցեն տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP